Թևանյանի փաստաբանները բողոք են ներկայացրել կալանքի վերաբերյալ դատական ակտերի դեմ

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոքներ է ներկայացրել կալանքի վերաբերյալ դատական ակտերի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Մայր Հայաստան» կուսակցության «Ֆեյսբուքի» էջից։

Նշենք, որ հուլիսի 22-ին առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց 2 ամսով երկարացնել Անդրանիկ Թևանյանի կալանքը։

«Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել բողոք՝ առաջին ատյանի դատարանի այն որոշման դեմ, որով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Միաժամանակ, փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան՝ վիճարկելով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ առաջին դատական ակտը»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին ձերբակալվել էր ու 2 ամսով կալանավորվել։

Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն:

Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ինքը՝ Թևանյանը, հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով հիմնավորված։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31