Իրանի շուրջ հակամարտության ֆոնին նավթային ընկերությունները ռեկորդային շահույթներ են գրանցում

Եվրոպայի խոշոր նավթային ընկերությունները շարունակում են գրանցել բարձր շահույթներ՝ Իրանի շուրջ շարունակվող հակամարտության և էներգակիրների թանկացման ֆոնին։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։

Գործակալության տվյալներով՝ Եվրոպայի վեց խոշորագույն նավթային ընկերությունների համատեղ շահույթը կազմել է 22 միլիարդ դոլար, ինչը շուրջ 40%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Մասնավորապես, բրիտանական «BP» ընկերության երկրորդ եռամսյակի շահույթը կրկնապատկվել է՝ հասնելով 3,9 միլիարդ դոլարի։

Միևնույն ժամանակ, «Saudi Aramco»-ընկերությունը հայտնել է, որ իր երկրորդ եռամսյակի շահույթն աճել է 44%-ով՝ կազմելով 32,69 միլիարդ դոլար։ Ընկերությունը դա կապում է արդյունահանվող նավթի, վերամշակված նավթամթերքի և քիմիական արտադրանքի գների բարձրացման հետ։

«Associated Press»-ի փոխանցմամբ՝ նավթի թանկացումը հանգեցրել է նաև բենզինի, ավիավառելիքի և դիզվառելիքի գների աճին, ինչի հետևանքով թանկացել են նաև բեռնափոխադրումները և ավիատոմսերը։ Ասիայի մի շարք երկրներում, որոնք մեծապես կախված են Հորմուզի նեղուցով մատակարարվող վառելիքից, արդեն արձանագրվել են վառելիքի պակաս, վաճառքի սահմանափակում, ինչպես նաև դպրոցների և պետական հաստատությունների ժամանակավոր փակման դեպքեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31