Եղանակային ցուրտ պայմաններում ավելի քան հազար մարդ մնացել է ճանապարհին, իսկ գազի մատակարարումը՝ դադարեցվել:
Իսկ ի՞նչ կապ ունի Արցախը՝ կանաչ տարածքների եւ ամենամքուր ջրերի երկիրը: Հավանաբար յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով եւ իր խնդիրները չփորձի թաքցնել հարեւանների վրա հարձակումներ իրականացնելու վրա:
«Մեր անձնական միջոցներով վարձեցինք հյուրանոցը, մինչև այս պահը (հեռախոսազրույցը եղել է ժամը 16։30-ի սահմաններում։- Ն. Խ.) այստեղ ենք, մեզ ընդառաջեցին, որ մի քանի ժամ ավելի մնանք, որովհետև մենք հույս ունեինք, որ ժամը 2-3-ի կողմերը ճանապարհը կբացվի, բայց հիմա մեքենա ենք փնտրում՝ կրկին Երևան վերադառնալու համար, քանի որ չենք կարող մեր ֆինանսական միջոցներով այդքան մնանք հյուրանոցում, որովհետև հյուրանոցի ծախսից բացի, ուտելիքի հարց կա, և այլն»։
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։
Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքը շարունակում է փակ մնալ: Արցախցի և հայաստանցի երիտասարդները ՄԱԿ-ի գրասենյակի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատների առջև հանդես եկան հայտարարությամբ` ակնկալելով ստանալ պատշաճ արձագանք:
ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը ընթերցեց Ֆրանսիայի դեսպանատանը փոխանցվող նամակի տեքստը
Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` դեկտեմբերի 12-ին, մի խումբ ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ:
Արդեն 24 ժամից ավելի է, ինչ «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիներն օկուպացված Շուշի քաղաքի մոտակայքում փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, ինչի հետևանքով Արցախում 120.000 մարդ զրկվել է հումանիտար ցանկացած հասանելիությունից։
Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքը շարունակում է փակ մնալ:
Հրատապ ասուլիս՝ Արցախում ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ. ՈւՂԻՂ
Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակում. ՈւՂԻՂ
Հայաստան – Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
Էրիկ Անթառանյանը Ստեփանակերտից տեղեկություններ է հաղորդում հիվանդանոցում գտնվող քաղաքացիների վիճակի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում կատարված նույն շենքի 62-ամյա բնակչի սպանության հանգամանքները։
Ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի Հանրապետության բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում։
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը տեղեկացնում է․ «Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում:
Ստեփանավանի և Մեղրիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից այսօր՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10.30-ից կրկին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն ադրբեջանական իշխանությունների անմիջական կազմակերպմամբ է։
Մրցույթի նպատակն է նորարական գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Մոսկվայում գործուղման մեջ գտնվող օպերատիվ խմբին է ներկայացել և դեկտեմբերի 11-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 35-ամյա Արման Ղ.-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նկատել եք, երբ մենք Աստծո հետ մտերմության մեջ ենք և ճշմարտապես փափագում ենք իրականացած տեսնել Նրա կամքը մեր կյանքում, ապա Աստված Իր օրհնությամբ ներկա է մեր կյանքում։ Կարևորն այստեղ Աստծո կամքը փափագելն է և ոչ թե մերը։ Աստվածաշնչում այս մասին կարդում ենք․ «Տիրոջո՛վ ուրախացիր, և Նա քո սրտի ուզածը կտա քեզ» (Սաղմոս 37․4)։
Թուրքիայի վիճակագրական ծառայության հայտնած տեղեկությունների համաձայն՝ երկրում գրանցվել է գործազրկության մակարդակի աճ։ Այն ավելացել է 0․1 տոկոսային կետով և հասել 10․2 տոկոսի։
«Բնապահպաններից» այս կողմ ու այն կողմ` ուժեղ եղեք։ Դեռ շատ ուժի կարիք ենք ունենալու։
168.am-ի հետ զրույցում Ֆիզգորոդոկ անունը ստացած գիտավանի բնակիչները հայտնեցին որ Երևանի քաղաքապետը խոստացել է այցելել իրենց, տեղում ծանոթանալու խնդրին, բայց խոստումն առայժմ չի կատարվել, խնդիրն էլ շարունակում է մնալ չլուծված:
2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանում ամենաշատն աճել են ֆինանսական ոլորտում կատարված հանցագործությունները, տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած տվյալներից։
Հեռավար եղանակով աշխատելու հնարավորության տրամադրման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 07:00-19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարինավան գյուղի ջրամատակարարումը: