Բաժիններ՝

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 35-ամյա Արման Ղ.-ն

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Մոսկվայում գործուղման մեջ գտնվող օպերատիվ խմբին է ներկայացել և դեկտեմբերի 11-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 35-ամյա Արման Ղ.-ն, որը մայիսի 17-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Արման Ղ.-ն փոխանցվել է ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս