
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Արարատի, Ջերմուկի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։
Ստեփանավանի և Մեղրիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։
Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: