Բաժիններ՝

«Մենք վերադառնալու ենք տուն։ Չենք թողնելու Արցախը». Նարինե Վարդանյան

Լրագրող Նարինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տուն չենք կարողացել գնալ։ Մնացինք Գորիսում։ Մեզ հետ արցախցի երկու երեխա են, գնացել էին մրցույթի, վերադառնում էին, բայց պարզվեց` փակ է տուն տանող միակ ճանապարհը։

Երեխեքն ուժեղ են, հուսահատ չեն։ Շախմատ են խաղում։ Միասին թեյ ենք սարքում, հետո ավլում ենք հատակը։ Հետո լուռ քանդում են մրցույթի տարած իրենց ռոբոտը, տեղավորում, որ վաղը հեշտ տանենք։

Հանգստացնում են տնեցիքին, ովքեր անընդհատ զանգում են։

Հումորներ են անում դպրոց գնալ-չգնալու, լրացուցիչ արձակուրդի մասին։
Իրենց ներկայությունը գոտեպնդում է։

Մենք վերադառնալու ենք տուն։ Չենք թողնելու Արցախը։

Չենք ճնշվելու։

Սա ես գրում եմ էն սակավաթիվ մարդկանց համար, ովքեր հիմա էսքան շատ անհանգստանում են, նեղսրտում են էս իրավիճակներից։

«Բնապահպաններից» այս կողմ ու այն կողմ` ուժեղ եղեք։ Դեռ շատ ուժի կարիք ենք ունենալու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս