Բաժիններ՝

Գաղափարների մրցույթ. վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը ՄԻՊ հաստատության հետ համատեղ մեկնարկել է «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթը։

Մրցույթի նպատակն է նորարական գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել հետևյալ պահանջներին բավարարող թիմերը՝

Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի առնվազն 3 մասնակցից, որոնց տարիքը գերազանցում է 15-ը,

թիմից առնվազն մեկ մասնակից պետք է լինի մարդու իրավունքների մասնագետ, կամ ունենա փորձ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում,

նախընտրելի է թիմում ներգրավել տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող մասնագետ,

առաջարկվող գաղափարը պետք է ուղղված լինի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանը,

հայկական շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող և կիրառվող մտքերը կրկնօրինակելը չի խրախուսվում, սակայն նմանատիպ նախագծերից ներշնչված և նորարական կոմպոնենտով համալրված գաղափարներն ընդունելի են,

նորարարական բաղադրիչն ապահովելու համար ցանկալի է, որ առաջարկվող գաղափարը ներառի թվային կամ տեխնոլոգիական լուծում,

Վերջնական պրոդուկտը պետք է լինի հայերեն։ Հավելյալ լեզուների օգտագործումը ողջունելի է։

Խմբերի կազմի գենդերային հավասարությունը կդիտվի առավելություն։

Մրցույթին դիմելու համար պետք է լրացնել առցանց ձևաթուղթը:

Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ․ հունվարի 20-ը, ժ․ 23։59։
Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվի։

Մրցույթի դրույթներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս