Դեպքը մարտի 23-ին էր եղել: Տերյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից, օգտվելով բնակարանի դուռը կողպված չլինելու հանգամանքից, համակարգիչ էին գողացել:
Հունիսի 20-ին, ժամը 02.50-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի 23-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ Այնթապում ընկել է:
Վերջին չորս շաբաթների ընթացքում ռուսաստանցիների 40 տոկոսը նկատել է շաքարի գների զգալի աճ:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 23-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սարահարթ, Շենավան, Գոգարան, Շիրակամուտ, Գեղասար, Մեծ Պառնի, Սարալանջ, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ գյուղերի, «Ղալթաղչի» կայարանի գազասպառողների, «Հրաչյա Մովսիսյան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Վարդաշեն թաղամասի 5 և 9 փողոցների, 5 փողոցի նրբանցքի, Գուրգեն Մահարի 127, 127/1, 127/2, 127/3 համարների, Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների և Մուշավան թաղամասի ջրամատակարարումը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 3 հասցեում գտնվող նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքի օտարման և դրանում իրականացված կառուցապատման օրինականությունը:
Ծեծկռտուք ու դանակահարություն Ռյա-Թազա գյուղում․ Արագածի ոստիկանների բացահայտումը:
«Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (այսուհետ` նախագիծ) նախատեսվում է Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները. Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով նախատեսված «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով ավելացնել 6,342,503.0 հազ. դրամ և ծրագրի ամբողջ գումարն ուղղել 15 միավոր տրոլեյբուսների և 150 միավոր ավտոբուսների ձեռքբերմանը:
Արաբկիրում բարձրահարկ շենքից երեսպատման սալիկներ պոկվեցին.շենքն անտեր վիճակում է. Իզաբելլա Աբգարյան։
Երևանի ավագանու նիստն ավարտվեց հիմնի հնչյունների ներքո։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայթյունի հետևանքով ՍՊ ընկերության աշխատակիցներից մեկի մահվան, ևս մեկի վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ գողացել են թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգը։
Հրազդանի խնդիրը պետք է տեղափոխել Երևանից դուրս.Կամո Արեյան։
Գետառում ջրի մաքրման կայան կստեղծվի.պահանջվում է մոտ 80 մլն դրամ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ)կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում 2020 և 2021թթ. իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել էր ապօրինի ջրօգտագործում և կիրառվել վարչական պատասխանատվություն։
Եթե Ձեր մահափորձի հետ ինչ-որ ձև առնչություն ունենայի՝ չէի վրիպի.Անի խաչատրյանը՝ Արման Անտոնյանին:
«Մանկապատանեկան բառը հանել եք բոլոր մարզադպրոցներից.ֆիթնես ակո՞ւմբ եք ուզում սարքել». Էռնեստ Ավանեսով։
Էնքան բարձր եք խոսում, սարքը փչացել ա. Քաղաքապետը՝ Անի Խաչատրյանին:
Երևանի ավագանու նիստում ավագանու անդամ Արման Անտոնյանը ներկայացրեց մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին հարցը:
Պետական ողջ համակարգը՝ ի դեմս քննչական մարմնի լծվել է 44 օրյա պատերազմի հերոսների ծնողներին լռեցնելու գործընթացին։ Դրա համար օգտագործվում են թույլատրելի և ոչ թույլատրելի բոլոր միջոցները։
Հունիսի 21-ի ցերեկը 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Քաղաքապետարանը Մալխաս Ամոյանին բնակարան նվիրեց։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Երևանի Լիսինյան փողոցը կանվանակոչվի Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների անվամբ։
Երևանի քաղաքապետարանի Մարդկային ռեսուրսների վարչությունում աշխատակիցների թվի կրճատում կիրականացվի. այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտնեց Քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը:
Երևանի համար 22 դպրոցը կանվանակոչվի 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվամբ։
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում 45 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին տեղադրելու մասին որոշումը:
Ս. Նունեն և Ս. Մանեն երկուսն էլ Հռիփսիմյանց կույսերի միաբանության անդամներ են եղել: Պատմությունից հայտնի է, որ Հռոմում գտնվող Ս. Պողոսի մենաստանում ապրող այս կույսերը լքեցին այն, քանի որ այնտեղ այլևս ապահով չէր և տեղափոխվեցին դեպի արևելք:
Հունիսի 20-ին նախարար Վահան Քերոբյանը՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամում և Կոտայքի մարզում գտնվող Խոզերի գենետիկական կենտրոնում։