ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացի դեռ չի օգտվել 100.000 դրամ միանվագ աջակցությունից
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացի դեռ չեն օգտվել պետության կողմից տրամադրվող 100.000 դրամ միանվագ աջակցությունից։
2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Մենք պետք է վստահ լինենք այդ շահառուների ներկայացված տվյալների արժանահավատությանը, պետք է համադրենք մեր ձեռքի տակ եղած տվյալները, և առաջիկա 2–3 շաբաթվա ընթացքում տվյալների վերջնական ստուգումը կավարտվի, և շահառու հանդիսացող անձանց դրանք կփոխանցվեն»,–ասաց Մկրտչյանը։
Հիշեցնենք` նրանք, ովքեր դեռ չեն օգտվել 100 000 դրամ աջակցության ծրագրից, մեխանիկորեն չեն օգտվում նաև 40 +10 հազար ծրագրից։