Բաժիններ՝

Հետախուզման մեջ գտնվող Հուսիկ Հ.-ն հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 8-ին Սիսիանի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 42-ամյա Հուսիկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս