
Ալի Բ.-ն հետախուզվում էր թմրանյութի իրացման մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 9-ին բաժին է ներկայացել 28-ամյա Ալի Բ.-ն: Նա 2023 թ. հունիսի 26-ից ՌԴ Պենզայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութի իրացման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ալի Բ.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: