Բաժիններ՝

Ո՞րն է ամենատարածված iPhone-ը

Մասնագետները գնահատել են iPhone 12 սերիայի ժողովրդականությունը սմարթֆոնների թողարկումից երկու ամիս անց: Այս մասին հայտնում է Appleinsider-ը՝ հղում անելով JP Morgan-ի վերլուծաբաններին:

Բանկի մասնագետ Սամիկ Չաթերջիի խոսքով՝ iPhone 12 Pro-ն շարքում ամենատարածված սարքն է: Մոդելի պահանջարկը շարունակում է մնալ մշտապես բարձր: Դա, մասնավորապես, նշվում է առցանց խանութից առաքման ժամկետների միջոցով, որոնք միջինում ամբողջ աշխարհում ավելացել են՝ դառնալով 28 օր:

Միևնույն ժամանակ, շարքի ամենաթանկ սարքի` iPhone 12 Pro Max-ի պահանջարկը աստիճանաբար նվազում է: Սա հատկապես նկատելի է Չինաստանում: Ընդհակառակը, մեկ ամիս առաջ Չաթերջիի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 12 Pro Max-ը շարքում ամենապահանջված հեռախոսն է: Փորձագետը նաև անվանել է սերիայի պակաս սիրված սմարթֆոնները՝ iPhone 12 և 12 mini: Այս սարքերի առաքման ժամանակը մեծացել է, բայց ոչ էապես:

Ամերիկայի Միացյալ Նահանգները, որին բաժին է ընկնում Apple-ի սմարթֆոնների ընդհանուր համաշխարհային առաքման շուրջ 35 տոկոսը, iPhone 12 Pro-ի առավելագույն պահանջարկն ունի: Այստեղ առաքման ժամանակը 32 օր է: Վերլուծաբանը կարծում է, որ մոդելը կմնա արդիական ամբողջ 2021 թվականին` մինչև Apple-ի նոր գաջեթների թողարկումը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031