Բաժիններ՝

SpaceX-ը ուղեծիր կարձակի Sirius SXM-7 ամերիկյան կապի արբանյակը

SpaceX-ը պլանավորում է դեկտեմբերի 11-ին ուղեծիր արձակել Sirius SXM-7 ամերիկյան կապի արբանյակը: Այդ մասին հաղորդել է Spaceflight Now մասնագիտացված կայքը:

Արձակումը պլանավորվում է ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 11:20-ից մինչեւ 13:20 (Երեւանի ժամանակով 20:20-ից մինչեւ 22:20-ը)՝ Ֆլորիդայի նահանգի Կանավերալի հրվանդանի ԱՄՆ-ի ավիաբազայի 40-րդ մեկնարկային համալիրից:

SiriusXM ընկերության SXM-7 արբանյակի խնդիրը, որի զանգվածը հասնում է յոթ տոննայի, Հյուսիսային Ամերիկայում S-ընդգրկույթով (դեցիմետրային եւ սանտիմետրային ալիքներով) ռադիոհեռարձակման ապահովումն է:

Falcon 9 կրող հրթիռի առաջին բազմակի աստիճանը, որն արձակման համար կօգտագործվի արդեն յոթերորդ անգամ, պետք է կառավարվող վայրէջք կատարի Ատլանտյան օվկիանոսի լողացող հարթակի վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031