Բաժիններ՝

Հայկական ARLOOPA-ն հատել է 1 միլիոն բեռնումների քանակը Google Play-ում

Հայկական ARLOOPA ընկերության հիմնադիր Արման Աթոյանը հայտնել է, որ հավելվածի բեռնումների քանակն օրերս հատել է մեկ միլիոնի շեմը՝ Google Play-ում։

«Ես միշտ ասել եմ ու էլի ասում եմ ցանկացած մեծ հաջողություն ունենալու համար պետք է ունենալ աչքի առաջ  10 տարի, այսինքն՝ չսպասել, որ հրաշքներ են լինելու, այլ պատրաստ լինել 10 տարի դժվար ճանապարհ անցնել։

Մենք App-ը թողարկելուց 5 տարի անց միայն ունեցանք 100.000 բեռնում, իսկ վերջին տարում՝ 900.000+։

Բեռնումների ORGANIC աճը 1000%-ից ավելի է։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ էս բեռնումներին հասել ենք առանց գումար ծախսելու գովազդներով օգտատերներ գնելու համար, հասել ենք առանց արտաքին ներդրումների, մեր թիմն է մեր ներդրողը՝ իր ամենօրյա աշխատանքով ու ստեղծագործ մտքով»,-նշում է Արման Աթոյանը։

ARLOOPA Inc.-ը լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) հավելվածների և խաղերի զարգացման ընկերություն է, որն ապահովում է առաջատար AR և VR ծառայություններ։

ARLOOPA- ն օգտագործում է լրացված իրականության, պատկերի ճանաչման և համակարգչային տեսողության տեխնոլոգիան` իրական աշխարհը բովանդակությամբ հարուստ, ինտերակտիվ փորձի վերածելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս