«Կասպերսկի» ընկերությունը լրացրել է երեխաների առցանց անվտանգության Kaspersky Safe Kids լուծումը YouTube-ում դիտումների պատմությունը մշտադիտարկելու հնարավորությամբ և ընդլայնել ֆունկցիոնալությունը iOS-ում:
ԱՄՆ իշխանությունները չեն պատժի հաքերներին, ովքեր առանց չարամիտ մտադրության՝ անցքեր են փնտրում անվտանգության համակարգերում։ Հետազոտողները կազատվեն դաշնային հետապնդումից, սակայն փոփոխությունները չեն վերաբերում մասնավոր ընկերություններին և նահանգային իրավապահ մարմիններին:
Դատելով աղբյուրի տվյալներից՝ ընկերությունը գլոբալ պլաններ ունի ապագա ռոբոտաշինական տեխնոլոգիաների համար՝ այս տարի Dyson-ն արդեն աշխատանքի է ընդունել մոտ 250 ռոբոտաշինության ինժեներ, ովքեր աշխատում են համակարգչային տեսողության, մեքենայական ուսուցման և մեխատրոնիկայի ոլորտներում։ Առաջիկա հինգ տարում ընկերությունը նախատեսում է աշխատանքի ընդունել ևս մոտ 700 մասնագետի։
Կար ժամանակ, երբ HTC-ին անվանում էին Android աշխարհի Apple-ը: Ընկերությունը արտադրել է ամուր, հեղինակավոր և հայտնի սմարթֆոններ։ Կարծես շուտով կտեսնենք լեգենդի վերածնունդը:
Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները կարողացել են քվանտային տեղեկատվություն փոխանակել հեռավոր համակարգիչների միջև՝ ևս մեկ քայլ կատարելով ապագայի քվանտային ցանցի կառուցման ուղղությամբ:
Թվում է, թե մենք սպասում ենք 2022 iPhone մոդելների առջևի տեսախցիկի գլոբալ բարելավմանը:
Պաշտոնական գլոբալ էկո օրակարգն այն է, որ գլոբալ տաքացումը անխուսափելիորեն ընդլայնում է իր մասշտաբները:
Բացի այդ, պլանշետների տեսախցիկները այնքան կարևոր չեն, որքան սմարթֆոններում: Պլանշետի չափերի պատճառով պարզապես անհարմար է այն օգտագործել որպես տեսախցիկ։
«Սթարլինք» արբանյակային ինտերնետը տեղակայվել է նաև Նիգերիայում և Մոզամբիկում:
Նկարները տարածել է ինսայդեր Ջոն Պրոսերը: Նրա խոսքով՝ սրանք նոր սմարթֆոնների ամենաճշգրիտ պատկերներն են, որոնց շնորհանդեսը կտեսնենք այս աշնանը, գրում է MacRumors-ը։
Vaxinia-ն՝ տեխնածին վիրուսը, որը նախատեսված է քաղցկեղի դեմ պայքարելու համար, առաջին անգամ ներարկվել է մարդկանց մեջ։ Կենդանիների վրա արված նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսը կարող է կրճատել հաստ աղիի, թոքերի, կրծքագեղձի, ձվարանների և ենթաստամոքսային գեղձի ուռուցքները:
NASA-ն սկսել է տեղեկատվություն հավաքել արդյունաբերությունից, ակադեմիայից և հանրությունից մարդկանց Մարս հասցնելու հայեցակարգի վերաբերյալ: Փաստաթղթերը կարող են ներկայացվել մինչև հունիսի 3-ը։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) բարձր է գնահատում մեր երկրում տիեզերական առաջատար տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ գրանցված կարևոր քայլը՝ կապված «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռով Երկրի ուղեծիր «Transporter-5» տիեզերանավի արձակման հետ «Urdaneta» փոքր արբանյակով: Արբանյակից տվյալների ստացման և օգտագործման աշխատանքներին «SATLANTIS» ընկերության հետ միասին մասնակցում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է Հայաստանի կառավարության կողմից տիեզերական հետազոտությունների ոլորտում գործառույթների իրականացման համար:
«Ռազմական առումով օգտակար լինելուն չեմ հավատում, որովհետև դրանք լուրջ գործիքներ են: Աստված տա՝ սխալվեմ, բայց տպավորություն է, որ մի շոուի ենք ներկա: Ասում են՝ գաղտնիության պայմաններում է արվում. ի՞նչ գաղտնիություն, երբ այսպիսի արբանյակներ կարող են հավաքել բարձր դասարանների աշակերտները: Իմ տպավորությունն այն է, որ դա սովորական խաղալիք է»,- ասաց Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ առաջին հերթին պետք է լինի կառավարման կենտրոն, որպեսզի ինֆորմացիա ստանա:
Mitsubishi-ն մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս արբանյակային սպասք տպել տիեզերքում։ Ալեհավաքների նյութը ֆոտոպոլիմեր է, որը կարծրանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ։
Ապոլոն խմբի 2022 թվականին հայտնի աստերոիդներից ամենամեծը Երկրին կմոտենա մայիսի 27-ին։ Այս մասին ասված է Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի հաղորդագրության մեջ։
Google-ի նոր նեյրոցանցը ստեղծում է նկարներ՝ ըստ նկարագրության, և դա անում է առնվազն նույնքան լավ, որքան DALL-E 2-ը: Google-ը հայտարարել է Imagen նեյրոնային ցանցի մասին, որը տեքստային հարցումները վերածում է պատկերների: Սա OpenAI-ի DALL-E 2-ի անմիջական մրցակիցն է, որն ավելի լավ է աշխատում որոշ սցենարներում:
Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 26-ի նիստի սկզբում հայտարարել է, որ 2022 մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը:
Հայտնի մեսենջերը կդադարեցնի iOS 10 և iOS 11 օպերացիոն համակարգերի աջակցությունը։ Սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2022թ. հոկտեմբերի 24-ից, հայտնում է WABetaInfo պորտալը։
Google-ը զեկույց է հրապարակել վերջերս հայտնաբերված լրտեսող ծրագրերի արշավի մասին։ Ըստ Google Threat Analysis Group (TAG) թիմի, Cytrox խումբը օգտագործել է զրոյական օրվա խոցելիությունը Chrome բրաուզերում և Android OS-ում՝ Predator ծրագրակազմը ներարկելու համար:
Գաղտնիք չէ, որ սմարթֆոնի մարտկոցը ժամանակակից սմարթֆոնի ամենախոցելի մասերից է։ Այն, որպես կանոն, մաշվում է ավելի արագ, քան մյուս տարրերը, և առաջիններից մեկը պահանջում է փոխարինում: Մարտկոցի կյանքը առավելագույնի հասցնելու համար պետք է հիշել, թե որ իրավիճակներում չեք կարող սմարթֆոնը լիցքավորել։
«Կասպերսկի» ընկերությունը շուկա է հանել Kaspersky Smart Home Security լուծումը, որը նախատեսված է ինտերնետ-պրովայդերների բաժանորդների տնային սարքավորումների պաշտպանության համար:
«Դեյլի մեյլ»-ը հայտնում է քաղցկեղը սպանող հեղափոխական վիրուսի հաջող փորձարկումների մասին:
Սկսնակ թիմերին տալ հնարավորություն ուժերը գնահատելու և պատրաստվելու ավելի լուրջ ռոբոտաշինական նվաճումների։
Մարդկությունը հույս ունի, որ նորարարություններն աշխարհն ավելի լավը կդարձնեն, գիտնականները լիովին համոզված են դրանում։ Բայց առաջընթացի փրկության հավատը չի խանգարում փորձագետներին մտածել առաջադեմ զարգացումների վտանգների մասին։
Տնօրենների խորհրդի վերջին նիստի ժամանակ Apple-ի մշակողները ներկայացրել են ֆիրմային խառը իրականության ականջակալի նախատիպի առաջին տարբերակը։ Այս մասին հայտնում են Bloomberg-ի աղբյուրները։
Նախկին լուրերի համաձայն, ֆիթնես-թրեքերը կհամալրվի 1,56 դյույմանոց AMOLED դիսփլեյով՝ 490×192 պիքսել էկրանով (նախորդի 486×152-ի դիմաց): Այն կարող է ստանալ արյան թթվածնի մոնիտոր և նույնիսկ GPS աջակցություն:
Նոութբուքի հետ մեկտեղ՝ Framework-ը հայտարարեց նոր ընդլայնման քարտ Ethernet պորտով, որը հիմնված է Realtek RTL8156 կարգավորիչի վրա: Զարգացումը սկսվել է անցյալ տարի, և այժմ ընդլայնման քարտն աջակցում է 2,5 Գբ/վ, ինչպես նաև 10/100/1000 Մբիթ/վրկ արագությամբ: Աքսեսուարը վաճառքում կհայտնվի այս տարի։
Նեմո այգին գտնվում է Միջերկրական ծովի խորքերում՝ Իտալիայի ափերի մոտ։ Այնտեղ նույնիսկ աճեցնում են ելակ:
Դարմշտադտի (Գերմանիա) տեխնիկական համալսարանի գիտնականները iPhone-ի ցածր էներգիայի ռեժիմում (LPM) խոցելիություն են հայտնաբերել: Այն պոտենցիալ անվտանգության լուրջ վտանգ է ներկայացնում՝ հարձակվողներին թույլ տալով չարամիտ ծրագրեր գործարկել նույնիսկ անջատված սարքերում: