Իրանը մտադիր է ընթացիկ տարվա աշնանը տիեզերք արձակել սեփական արտադրության արբանյակ։ Այդ մասին, IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն։
2022 թվականի լավագույն սմարթֆոնների ցանկը ներառում է 2021 և 2022 թվականների լավագույն մոդելները Հայաստանում ամենահայտնի ապրանքանիշերից: Սրանք գնային միջին սեգմենտի սմարթֆոններ և ֆլագմենային գաջեթներ են՝ ծախսերի և արդյունավետության լավագույն հարաբերակցությամբ:
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերին մայրաքաղաքում կայանալիք «Սթարմուս» փառատոնից: Նա, մասնավորապես, գրել է։
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում հուլիսի 21-ին «Falling Walls Lab» միջազգային ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետների համար տեղի է ունեցել «Falling Walls Lab Armenia» ստարտափ մրցույթի երկրորդ փուլը։ Այն կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։
Վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները հայտնաբերել են երիտասարդ աստղերից ուղղորդված մեծ թվով արտահոսքեր, որոնք բարձր արագությամբ տարածվում են միջաստղային միջավայրում:
Գրասենյակային աշխատողներին խորհուրդ է տրվում քնել այս տուփերում, ինչպես ֆլամինգոները:
DeepMind արհեստական ինտելեկտի հետազոտական լաբորատորիան ստեղծել է PLATO (Physics Learning through Auto-encoding and Tracking Objects) արհեստական ինտելեկտի համակարգը: Մշակման հեղինակներն ասում են, որ նա սովորում է սովորական երեխայի նման։
Մայիսին Twitter-ի իրավաբանները Մասկին մեղադրեցին NDA-ն խախտելու մեջ՝ բացահայտելով 100 պատահական թվիթերյան հաշիվների ընտրանքային չափի պարամետրը, երբ ստուգում էին բոտերի առկայությունը:
Տիեզերական զարգացման ռազմավարական շտաբը հայտարարել է տիեզերական հետազոտության պլանների մասին։ Լուսնի վրա վայրէջք է նախատեսվում մինչև այս տասնամյակի վերջը։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի աստղագետները Nature ամսագրում հոդված են հրապարակել՝ տեղեկացնելով, որ տիեզերքից արտասովոր FRB ռադիոազդակ են հայտնաբերել։
ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին:
Ընկերությունների համար շահավետ է գայթակղել գնորդներին հաճելի թվերով։ Բայց եթե իսկապես բարձրորակ լուսանկարներ անող սմարթֆոնի կարիք ունեք, ուշադրություն դարձրեք ոչ թե թվին, այլ պիքսելների չափին, սենսորի չափին, ոսպնյակներին և տեղադրված ծրագրերին։
Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է սոցցանցում վճարովի բաժանորդագրությունների հնարավորության ավելացման մասին։ Ինչպես գրում է Tech Crunch պորտալը, բաժանորդագրման ամսական արժեքը կարող է տատանվել 1-100 դոլարի սահմաններում։
Առայժմ Xiaomi Qin F22 Pro սարքի (որոշ աղբյուրների համաձայն՝ Duoqin F22 Pro) հայտարարության ճշգրիտ ամսաթիվ չկա, սակայն նոր արտադրանքը պետք է շուտով ներկայացվի։
Այն կարող եք տեղադրել iPhone 8-ի և ավելի նոր սմարթֆոնների վրա:
Nokia 5710 XpressAudio-ն թոշակի անցած երաժշտասերների համար նախատեսված սարք է:
Ջոնի Այվը դադարեցնում է համագործակցությունն Apple-ի հետ: Նա ընկերությունից հեռացել է 2019 թվականին։ Դրանից հետո Այվը հիմնեց իր սեփական LoveFrom-ով և պայմանագիր կնքեց Apple-ի հետ, որով նա խորհուրդներ էր տալիս ներքին դիզայներներին։
2022 թվականի հուլիսի 12-ին Twitter-ի ղեկավարությունը հայտարարեց Իլոն Մասկի դեմ Դելավերի վարչակազմի դատարան դիմում ներկայացնելու մասին։ Հայցը ներկայացնելու հիմնական պատճառը Մասկին պարտադրելու անհրաժեշտությունն է կատարել իր օրինական պարտավորությունները և ստիպել նրան ավարտին հասցնել միաձուլման գործողությունը մի քանի պայմանների կատարման դեպքում։
Տեխնիկական և ժամանակային խնդիրների պատճառով այս տարի ևս Sevan Startup Summit-ը չի անցկացվի: Այս մասին հայտարարել է Startup Armenia հիմնադրամը։
ԱՄՆ-ի գիտնականներին հաջողվել է ստեղծել նոր տեսակի տեքստիլ գործվածք, որը կոչվում է 3DKnITS։ Այն կարողանում է ճանաչել օգտվողի գործողությունները և հարմարվել դրանց:
Հուլիսի սկզբին «Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են, որ տարբեր ոլորտների կազմակերպությունների ավելի քան հինգ հազար կայքեր վարակված են վնասաբեր սկրիպտով, որոնք այցելուներին ֆիշինգային էջեր են վերաուղղորդում: Նման ռեսուրսների ճնշող մեծամասնությունը ռուսաստանյան է, սակայն կան օրինակներ Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից և այլ երկրներից։ Ընդամենը հուլիսի 1-4-ը սկրիպտի բեռնմանը բախվել են ավելի քան 35 հազար օգտատերեր։
Մարտին համացանցում առաջին անգամ խոսակցություններ հայտնվեցին, որ Apple-ը կավելացնի տարբերությունները iPhone 14-ի և iPhone 14 Pro-ի միջև: Հետո հաղորդվեց, որ վերջին A16 Bionic պրոցեսոր կստանան սմարթֆոնների միայն Pro-տարբերակները, մինչդեռ բազային մոդելները կմնան անցյալ տարվա A15 Bionic-ի վրա։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է Bloomberg-ը, իսկ այժմ՝ հայտնի ինսայդեր Մինգ-Չի Կուոն։
Apple-ի հավելվածի օգնությամբ դեռահասը կսկսի զարգացման իր ճանապարհորդությունը Swift լեզվով, որն օգտագործվում է iOS հավելվածներում։ Այստեղ դուք պետք է կերպարներին տեղափոխեք վիրտուալ աշխարհով մեկ, կատարեք առաջադրանքներ և լուծեք գլուխկոտրուկներ: Կարող եք ոչ միայն ինտերակտիվ դասեր վերցնել, այլև իրական ծրագրեր ստեղծել iOS-ի համար։
Huawei-ը դժգոհ է շուկայի ներկա վիճակից, բայց ոչինչ չի կարող անել դրա դեմ։ Huawei-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Յուն կիսվել է իր մտքերով 2022 թվականին ընկերության հնարավոր վիճակի մասին, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ չկիրառեր Huawei-ի դեմ։ Որոշ բառեր չափազանց կոպիտ են համարվել։
«Էսթերոքս» ընկերությունը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, «Awesome Foundation Javakhk»-ը, «Հզոր Միտք»-ի հետ համատեղ հուլիսի 9-ին միջոցառում անցկացրեցին Ջավախքում` Ախալքալաք քաղաքում։
Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնը լավ հնարավորություն է երկրում խթանելու գիտական տուրիզմը. ոլորտային հետաքրքիր քննարկումներից մինչև հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ համերգներ, Star party (աստղային երեկույթ). այս ամենը կարող է Հայաստան բերել օտարերկրյա զբոսաշրջիկների:
Լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայկական ARLOOPA ընկերությունն ընդգրկվել է DesignRush-ի կազմած հուլիսի լավագույն AR/VR ընկերությունների վարկանիշում։ ARLOOPA-ն ցանկում 10-րդ հորիզանականում է։
Քեթրին Լավդեյը, ով զբաղվում է հիշողության հետազոտությամբ, 2021 թվականին հարցում է անցկացրել, որտեղ 80%-ը կարծիք է հայտնել, թե Covid-19 համաճարակից հետո իրենց հիշողությունը վատացել է։ Գիտնականների մի խումբ հատուկ զեկույց է պատրաստել հիշողության վերաբերյալ։ Բայց արդյո՞ք պատճառը համաճարակն է։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեր հիշողության հետ, երբ դրա մի մասը մենք հանձնում ենք հեռախոսին:
Ամերիկացի գործարար և գյուտարար Իլոն Մասկը չեղարկել է Թվիթերը 44 մլրդ դոլարով գնելու իր առաջարկը «շաբաթներ տևած բուռն դրամայից հետո»: Այդ մասին հայտնում է բրիտանական «Գարդիանը»՝ վկայակոչելով Մասկի փաստաբանների պարզաբանումը:
Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում: