Կառավարությունը հաստատեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել են վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրային ապահովման օգտագործմամբ 8 346 169 գրոհ: Այդ մասին են վկայում ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2022-ի հուլիս-սեպտեմբերին կանխվել է 5 623 670 նման գրոհ։
Եթե անզգուշաբար լրացրել եք տվյալները և ակտիվացրել կոճակը՝ անմիջապես դիմեք Ձեր բանկ, քարտը բլոկավորելու նպատակով»,-նշվում է ընկերությունից։
Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները, որոնք կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ Այս մասին հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Հայկական Happy Life ստարտափը, որը հարթակ է փոքր և միջին բիզնեսներին ճիշտ ներկայանալու, իսկ գնորդներին ապրանքների շուկայում հեշտ կողմնորոշվելու և գնումներ կատարելու, մեկտեղում է վաճառքին և գնմանը վերաբերող բոլոր գործառույթները, վաճառողներին անվճար պահեստ առաջարկում, գնորդներին՝ արագ առաքում:
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են, թե կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ինչ խնդիրներ են լուծել ոլորտում, ներկայացրել իրենց պատկերացումները գործող կարգավորումների լավարկման, ինչպես նաև առաջարկություններ ոլորտում առկա խնդիրները երկարաժամկետ կտրվածքով լուծելու վերաբերյալ:
Business Insider և Politico պարբերականների հրատարակիչ Axel Springer-ը հայտարարել է, որ համագործակցում է OpenAI ընկերության հետ, որի արդյունքում ChatGPT չաթբոտին կթույլատրվի ամփոփել այդ պարբերականների հոդվածները, այս մասին գրում է theguardian.com-ը:
InoRain-ը OTT/ VOD լուծումներ ու ավտոմատացումներ է առաջարկում տարբեր ուղղություններ ունեցող բիզնեսների համար, մասնավորապես՝ հյուրանոցների, ինտերնետ մատակարարողների, ինֆլուենսերների ու բլոգերների:
ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» գերհզոր տիեզերական աստղադիտակը ֆիքսել է պայթած աստղի մնացորդների պատկերը:
Այս տարի Հայաստանի և Էստոնիայի հարաբերությունները աչքի են ընկել բավականին ակտիվ քաղաքական երկխոսությամբ, հագեցած փոխադարձ այցելություններով և միջազգային հարթակներում շփումներով և քաղաքական խորհրդակցություններով։
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երրորդ եռամսյակում կանխել են առցանց հասանելիության միջոցով բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ մի քանի վնասաբեր ծրագրերի գործարկումը 76 551 եզակի օգտատերերի համակարգիչներում այն դեպքում, երբ 2022-ի հուլիս-սեպտեմբերին դրանք հայտնաբերվել են 99 989 եզակի օգտատերերի համակարգիչներում։
Ucom-ը շարունակում է առաջարկների շքերթը, որոնք լրացնելով միմյանց՝ դառնում են համապարփակ ամանորյա նվեր ընտանիքներին: Այս անգամ Ucom-ն առաջարկում է մինչև դեկտեմբերի 31 միանալ Unity 9,000 փաթեթին և ստանալ մինչև 150 ՄԲ/վրկ տան ինտերնետ, 210-ից ավել TV ալիք, շարժական կապի ներառումներ՝ 1,000 րոպե տեղական ցանցեր, 20GB ինտերնետ՝ ընդամենը 8,000 դրամով։
Ըստ հետազոտության համահեղինակներից մեկի՝ գտածոյի յուրահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ կենդանու մարմնում հայտնաբերված մանկական դինոզավրերի մնացորդները ներկայացնում են թռչնանման բրածոների ամենաամբողջական կմախքները:
«Մենք խրախուսում և օժանդակում ենք մանուկների հասանելիությունը տեխնոլոգիական նորարարություններին: Խելացի ժամացույցները լուծում են ոչ միայն երեխաների զարգացման ու հասանելիության հարցը, այլ նաև ապահովում են ծնողի ու երեխայի միջև կապը, որով լուծվում է նաև երեխայի անվտանգության հարցը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանը վերածվել է տարածաշրջանում տեխնոլոգիական հանգույցի՝ համաշխարհային խաղացողների առկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով. այս մասին գրել է հեղինակավոր Forbes հանդեսը: «Տարբեր ցուցանիշներ Հայաստանը ներկայացնում են որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացող տեխնոլոգիական հանգույց, ինչը Խորհրդային Միության առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը լինելու ժառանգությունն է»,- գրում է աղբյուրը՝ հիշեցնելով, որ ԽՍՀՄ-ում առաջին ընդհանուր նշանակության համակարգիչները մշակվել են Հայաստանում՝ […]
Apple կորպորացիան առաջիկա 2-3 տարում ծրագրում է տարեկան ավելի քան 50 մլն iPhone արտադրել Հնդկաստանում: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Դեկտեմբերի 6-ին մեկնարկած բանակցությունները դեռ շարունակվում են։ Դրանց առանցքում է կենսաչափական հսկողության օգտագործումը, որն օրենսդիրները ցանկանում են արգելել:
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ արդեն մոտ 2 տարի է՝ Հայաստանում ստեղծվել և գործում է Տեխնոլոգիաների առևտրայնացման պետական գրասենյակը։
Երևանի Դվին հյուրանոցում ս․թ․ դեկտեմբերի 11-14-ը Fastex-ի աջակցությամբ արդեն չորրորդ անգամ կկայանա Harmony Meetup ամենամյա տեխնոլոգիական համաժողովը։
Ucom կապի ազգային օպերատորն Ամանորին ընդառաջ ներկայացնում է շահավետ նոր առաջարկ: 2023թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը Ucom-ից հնարավոր է ձեռք բերել Samsung Galaxy A54 սմարթֆոնն ու օգտվել մի շարք առավելություններից:
Լուծումների գլոբալ ինտեգրատոր Insight Enterprises-ը հայտարարել է, որ ձեռք է բերել ամպային բիզնեսի և տեխնոլոգիաների խորհրդատու և Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA ընկերությունը:
Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Գլխավոր հովանավորն է ՀՀ ԿԳՄՍ-ն, գործընկերներն են՝ Մերիդիան Էքսպո կենտրոնը, Հայկական Աերոտիեզերական գործակալությունը։
Ճամփորդելիս ինտերնետը խնդիր չէ, եթե Ucom-ի բաժանորդ ես: Տոներին ընդառաջ շարժական կապի ձայնային ծառայության բոլոր բաժանորդների համար Արաբական Միացյալ Էմիրություններում և Եգիպտոսում կգործի իջեցված ինտերնետի սակագին: Ucom-ի բաժանորդները դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը ներառյալ ԱՄԷ-ում «Du» օպերատորին, իսկ Եգիպտոսում՝ «Orange» օպերատորին միանալիս կօգտվեն ինտերնետից 5 դր/ՄԲ սակագնով նախկին 9 դր/ՄԲ-ի փոխարեն:
«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել : Հայտնում են «Բազումք» տիեզերքի հետազոտման կենտրոնից:
Հայկական PsyGuard ստարտափը, որը հոգեբաններին հնարավորություն է տալիս աշխատել իրենց այցելուների հետ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից՝ օգտագործելով պարզ, հուսալի և անվտանգ գործիքակազմ, այցելուների համար էլ հոգեկան առողջության մասնագետների վստահելի բազա է, որտեղ նրանք հնարավորություն են ունենում փնտրել և գտնել իրենց կարիքներին համապատասխան մասնագետի։
Xiaomi-ն և 8H դիզայներական ստուդիան ներկայացրել են նոր էլեկտրական մահճակալ, որը կոչվում է Find Smart Electric:
Երևանն այս օրերին դարձել է Հայաստանի և արտերկրի գործարարների, հետազոտողների ու ներդրողների հավաքատեղին: Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Գիտության և գործարարության օրեր 2023» երկրորդ համաժողովը: Միջոցառման այս տարվա հիմնական բանախոսն էր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Պատվավոր հյուրերի և բանախոսների թվում էր նաև Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հայասաթ-1»-ի թռիչքը: Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։
Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։
Կենսաբանական ռոբոտներ նախկինում նույնպես ստեղծվել են այլ գիտնականների կողմից, սակայն դրանք կառուցվել են ձեռքով՝ մեկ բջիջի վրա մյուսը «ցանելով»։ Այս դեպքում գիտնականները գտել են մեթոդ, որի շնորհիվ բջիջներն «աճել են»։ Այս մեթոդով յուրաքանչյուր անտռոբոտ ստեղծվել է մեկ բջիջից։