Համբարձումյանին միշտ համարել եմ հերոս: Այո, նա թողեց Լենինգրադը, որտեղ ամեն ինչ կար՝ գիտությամբ զբաղվելու համար: Ինքը ճանաչված էր, բոլոր տեղերում ընդունում էին, և եկավ Հայաստան, որտեղ բացարձակապես ոչինչ չկար: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ո՞վ էր մտածում, որ Համբարձումյանը ելույթ է ունենալու, Պոլիտբյուրոյի անդամների հետ վիճի և գնա հացադուլ անի: Ի դեպ, 1965թ. Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր, Երևանում մեծ ցույցեր էին պատրաստվում: Օպերայում պետք է հանդիսավոր նիստ լիներ, և Համբարձումյանն է կարդացել առաջին զեկույցը, քանի որ միակ մարդն էր, ով շատ հարգված էր: Իր մեթոդներով գնահատել է նաև զոհերի թիվը:
Պանելային քննարկումներին մասնակցեցին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
Նախարարը հայտնեց, որ այս պահի դրությամբ որոշակի գործընթացներ արդեն իսկ թվայնացված են, բայց ապահովված չի այդ փոխգործելիության սկզբունքը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են իրականացվում։
Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 2 մասնակցից բաղկացած թիմ և գրանցվել:
(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:
ՀՀ գիտության կոմիտեում ամփոփվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթը, որը հայտարարվել էր 2022 թ. դեկտեմբերին:
Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։
Ոլորտի նորարարությունները կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակում։
Սա Formula VC-ի պորտֆոլիոյում 14-րդ ստարտափն է։
2024 թվականի սմարթֆոններ iPhone 16 Pro и 16 Pro Max -ի էկրանները կունենան համապատասխանաբար 6,3 և 6,9 դյույմ տրամագիծ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Display Supply Chain Consultants ընկերության հիմնադիր և վերլուծաբան Ռոսս Յանգը։
Ամիսներ առաջ Մասկը Twitter-ում քվեարկություն անցկացրեց. սոցցանցի օգտատերերը կողմ քվեարկեցին, որ նա հրաժարվի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից:
«Կասպերսկի» ընկերությունը 2022-ին ամեն օր ավելի քան երեք կրիտիկական միջադեպ է հայտնաբերել։ Խոսքն այն դեպքերի մասին է, որոնք պահանջում են վերլուծաբանի միջամտություն և որոնք ավելի քիչ են ենթարկվում ավտոմատացման:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանն անդրադառնալով հայատառ դոմենով կայքերի թվի ավելացման ցուցանիշներին, նշեց, որ դրանք և ոգևորում են, և գոհացուցիչ չեն:
Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիայում հայտարարել են, որ թեստը «լիովին հաջողված է», և որ այն «բեկումնային» է դարձել այս ոլորտում Չինաստանի հետազոտություններում:
Նոր դասընթացներ, մրցույթներ և երկար սպասված նորություններ հայկական ՏՏ-ի անցնող շաբաթվա ընթացքում:
Հանդիպմանը մասնակցել են նաև Սեմ Ալթմանը՝ ամերիկյան OpenAI ընկերության գլխավոր տնօրենը:
Նրա խոսքով՝ երկրորդ արբանյակի ուղղությամբ աշխատանքները նախնական փուլում են:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող «DevSoft Armenia» ընկերության տնօրեն Դավիթ Գրիգորյանը։
Այս տարի բիզնես ֆորումը կանցկացվի հուլիսի 23-29-ը։ Մասնակցության հայտերը բաց են
Վնասաբեր ծրագրերի նույնիսկ վաղուց հայտնի տեսակները, ինչպիսիք են որդերը, սթիլերները և մայներները, դեռ կարող են վտանգ ներկայացնել ժամանակակից սարքերի համար: «Կասպերսկի» ընկերությունը հայտնում է նման սպառնալիքների նոր նմուշների ի հայտ գալու մասին, որոնք գրոհել են օգտատերերին աշխարհով մեկ:
Հետազոտողները մտադիր են փորձել միացնել կայանի շարժիչները և պտտել այն, որպեսզի հնարավոր լինի ալեհավաքն ամբողջությամբ բացել։ Դրա համար նրանք ևս երկու ամիս ունեն։
SpaceX-ն ուղիղ հեռարձակում է իրականացրել, երբ հետհաշվարկի 59-րդ վայրկյանին մեկնարկի ղեկավարը դադարեցրել է այն։
Հետազոտությունները հայտնաբերել են հակաբորբոքային միկրոբների քանակի ավելացում այն մարդկանց կղանքում, ովքեր ամեն օր շատ սուրճ են խմում: Նոր աշխատանքում գիտնականներն ավելի մանրամասն ուսումնասիրել են այդ փոփոխությունները: Սուրճի և կոֆեինի ընդունումը գնահատվել է հարցաթերթիկների միջոցով, իսկ սննդակարգի որակը գնահատվել է՝ օգտագործելով 2015 թվականի Առողջ սնվելու ինդեքսը (ԲՈՒՀ): Միջին կոֆեինի ընդունումը ցածր և բարձր կոֆեին օգտագործող մարդկանց մոտ կազմել է համապատասխանաբար 39 մգ և 139 մգ:
Հայ ազգն իր գոյության ամեն հարյուրամյակում ունեցել է գոյաբանական սպառնալիքներ կրող ժամանակաշրջաններ. այդ խնդիրը մեր ազգի համար միշտ էլ էական է եղել, բայց եթե նույն խնդիրն ունեցող այլ ազգեր կարողացել են գտնել ճանապարհ՝ նման սպառնալիքների չբախվելու համար, ապա մենք դա անել չենք կարողացել. մենք շատ խոսել ենք, մինչդեռ խոսելուց զատ՝ գործել է պետք։
Աշխարհում երկրորդ ամենամեծ ֆոնդային բորսան՝ NASDAQ-ը, Նյու Յորքի հանրահայտ Թայմսի հրապարակում ներկայացրել է հայկական Krisp-ը։
6 րոպե տևողությամբ վիրտուալ ճանապարհորդությունը 4 լեզվով է՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։
Չարագործները Nokoyawa շորթող ծրագիրը տարածելու փորձեր իրականացնելու նպատակով օգտագործել են էքսպլոյտ, որը մշակվել է Windows ՕՀ-ի տարբեր տարբերակների և փաթեթների, ներառյալ՝ Windows 11-ի համար։ Microsoft-ն այս խոցելիությանը տվել է CVE-2023-28252 համարը, այն արդեն փակված է: Թիրախների թվում են եղել Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի երկրների փոքր և միջին ձեռնարկությունները։
Գիտնականները քաղցկեղի վաղ փուլերում ախտորոշման նոր համակարգ են ստեղծել։ Այս մասին հայտնում է Ֆլորիդայի պետական համալսարանը։
Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժը: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ երկնային մարմինների շարժի ու զարգացման մասին գիտությունը:
Լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայաստանյան ARLOOPA ընկերության համանուն հավելվածի օրգանիկ ներբեռնումների թիվը Google Play-ում հասել է 6 միլիոնի։