
Հայկական InoRain-ը մրցանակի է արժանացել Georgian IT Innovations 2023-ում

Հայկական InoRain ՏՏ ընկերությունը մասնակցել է դեկտեմբերի 11-12-ին Թբիլիսիում մեկնարկած GITI 2023 միջազգային համաժողովին և հաղթել «Լավագույն համալիր բիզնես լուծումներ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է InoRain-ը։
Ընկերությունը ներկայացրել էր իր Codifyer և inoRain OTT լուծումները:
InoRain-ը OTT/ VOD լուծումներ ու ավտոմատացումներ է առաջարկում տարբեր ուղղություններ ունեցող բիզնեսների համար, մասնավորապես՝ հյուրանոցների, ինտերնետ մատակարարողների, ինֆլուենսերների ու բլոգերների:
Codifyer-ն առաջարկում է ծրագրավորողների համար մշակված ավտոմատացման նորարարական համակարգ: Այս ինովացիոն լուծումը նախագծված է ոչ միայն աշխատանքային գործընթացը հեշտացնելու, այլև՝ ժամանակ և այլ ռեսուրսներ խնայելու համար: