Բաժիններ՝

«Կասպերսկի» ընկերությունը հզորացրել է կոնտեյներային միջավայրերի անվտանգության լուծումը

«Կասպերսկի» ընկերությունը հզորացրել է կոնտեյներային միջավայրերի անվտանգության լուծումը նոր հնարավորություններով, և հիմնական փոփոխությունները տեղի են ունեցել հավելվածների ռանթայմ-պաշտպանության մասով (հավելվածների անվտանգության պաշտպանություն իր գործառույթների կատարման ժամանակ):

Ինչպես պարզաբանում են ընկերության փորձագետները, կոնտեյներային մշակումը կիրառվում է տարբեր ծառայություններ ստեղծելու համար՝ սննդի պատվիրման առցանց ռեսուրսներից, գումարի փոխանցումից, կրթական ծառայությունների մատուցումից մինչև արդյունաբերական օբյեկտներում համալիր թվային հարթակներ: Սա Kubernetes-ում, OpenShift-ում և այլ կոնտեյներային հարթակներում հավելվածներ ստեղծելու ժամանակակից մոտեցում է, որը պահանջում է ավելի մեծ ուշադրություն կիբեռանվտանգության վրա:

Թարմացված լուծման մեջ զգալիորեն կատարելագործվել է մշակվող հավելվածների ռանթայմ պաշտպանությունը։ Գործարկված կոնտեյներների տրաֆիկի մոնիտորինգը թույլ է տալիս ավելի արդյունավետ հայտնաբերել և արձագանքել ինչպես կլաստերների միջև և ներսում կասկածելի ակտիվությանը, այնպես էլ կլաստերների և առանձին կոնտեյներների արտաքին տրաֆիկին:

Կոնտեյներների ներսում հավելվածների և ծառայությունների գործարկման վերահսկումը արգելափակում է վնասակար գործընթացները՝ կանխելով, օրինակ, ծրագրային ապահովման վրա հնարավոր գրոհները կամ պատվիրատուի ենթակառուցվածք ներթափանցելու փորձերը: Հայտնվել է կոնտեյների վարքագծային վերլուծություն՝ հիմնված անվտանգության քաղաքականությունների կողմից սահմանված օրինաչափությունների վրա: Դա օգնում է բացահայտել և ազդարարել դրանց աշխատանքի շեղումները:

Մանրամասները՝ այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս