Ամանորյա նվերների ուղեցույց․ լավագույն առաջարկները Ozon-ից
Մեզանից շատերը նախընտրում են խուսափել ամանորյա եռուզեռից, երկար հերթերից և անվերջ գնումներ կատարելուց՝ փորձելով տոնական շոփինգն ավելի հաճելի դարձնել։ Մարկետփլեյսներից գնումները դարձել են հիանալի այլընտրանք: Ozon-ի հետ միասին կներկայացնենք, թե ինչպես գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ամանորի համար՝ վայելելով ընտրության հարմարավետությունն ու բազմազանությունը հենց տանից:
Հարմարավետ, շահավետ, բազմազան
Ozon-ը Հայաստան մուտք գործեց այս տարի, և ավելի քան 250 միլիոն ապրանք արդեն հասանելի է հաճախորդներին ավելի քան 20 ապրանքային կատեգորիաներում՝ սննդից մինչև կոսմետիկա, գաջեթներից մինչև հագուստ: Դուք կարող եք ստանալ ձեր գնումը առաքման ծառայությամբ, պատվերների բացթողման կետերում կամ փոստային բաժանմունքում. կախված, թե ինչ եղանակով եք ցանկացել գրանցել առաքումը։
Ozon-ում գնելը ոչ միայն հարմար է, այլև շահավետ: Դուք կարող եք օգտվել մի քանի զեղչերից՝ վաճառողից, հենց շուկայից, ինչպես նաև ստանալ անհատական զեղչ: Արդյունքում օգուտները բազմապատկվում են։
Մենք գտանք մի քանի յուրատեսակ գաղափարներ Ամանորի նվերների համար մարկետփլեյսի բազմամիլիոնանոց կատալոգում: Այսպիսով, եկեք գնանք Ozon՝ տղամարդկանց, կանանց և երեխաների համար նվերներ գնելու:
Նվերների գաղափարներ տղամարդկանց համար
Ավանդական «տղամարդկանց» նվերները՝ զուգագուլպաները, փողկապներն ու օծանելիքները, ձանձրալի են: Ուզում ես մի յուրօրինակ բան հորինել։ Բայց նախ և առաջ, մի քանի խորհուրդ, թե ինչ չպետք է նվիրել:
Բացի արդեն թվարկված գուլպաներից և փողկապներից, խորհուրդ ենք տալիս չնվիրել հուշանվերներ, որոնք կարող են «խոսել» հարաբերություններից: Իհարկե, եթե նվերը Ձեր սիրելի կամ հին ընկերոջ համար է, ապա անակնկալը կարող է լինել ամեն ինչ: Բայց եթե այն Ձեր գործընկերոջ համար է, ապա պետք է խուսափել այնպիսի նվերներից, ինչպիսին, օրինակ, անձնական հիգիենայի պարագաներն են։ Ավելի լավ է խուսափել նաև տարիքի շեշտադրումից. չէ՞ որ կարող ենք այդպես տհաճ զգացմունքներ առաջացնել:
Որպես նվերը լինի թիրախային, առաջարկում ենք դիտարկել հետևյալ տարբերակները.
- Ozon-ի որոնման մեջ մուտքագրեք «նվեր մարզիկի համար», և մարկետփլեյսը ձեզ գաղափարներ կհուշի։ Այստեղ ամեն ինչ կա՝ հատուկ կերակուրներից մինչև սպորտային մեդալների տակդիրներ։ Հսկայական ընտրանի, ներառյալ աքսեսուարներ նրանց համար, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում: Այն նաև հարմար է այն տղամարդկանց համար, ովքեր սպորտով չեն զբաղվում, բայց սիրում են երկար զբոսանքներ կամ երբեմն հաճախում են մարզասրահ։
- Ավտովարորդներին նվերներն այլևս խորհրդանշական չեն: Այս կատեգորիայում կարող եք գտնել շատ հետաքրքիր և օգտակար նվերներ՝ մեքենաների օրգանայզերներ, մեքենայի այցեքարտեր, որպեսզի ստիպված չլինեք ձեր հեռախոսահամարը թղթի վրա գրված թողնել ապակու մաքրիչի տակ, փոշեկուլներ, թեյնիկներ: Ավտոմեքենաների բազմաթիվ պարագաներ, ի դեպ, լավ նվեր կլինեն նաև կանանց համար։
- Տարբեր օրգանայզերներ. գործուղումների, ճանապարհորդությունների և պարզապես նրանց համար, ովքեր սիրում են կարգուկանոն ամեն ինչում։
Նվերների գաղափարներ կանանց համար
Եկեք նորից սկսենք առաջարկություններով, թե ինչ չպետք է նվիրել կանանց: Եթե տղամարդկանց դեպքում չենք խոսում նրանց առողջական վիճակի մասին, ապա կնոջ դեպքում մենք պետք է շրջանցենք տարիքի և քաշի մասին յուրաքանչյուր ակնարկ: Ֆիթնեսի անդամությունը, հակակնճիռային քսուքները և հակացելյուլիտային մերսման նվեր քարտը լավագույն գաղափարները չեն։ Նաև խորհուրդ չենք տալիս նվիրել փափուկ խաղալիքներ (կարծրատիպը, որ բոլոր կանայք սիրում են փափուկ խաղալիքներ, անցյալում է) և, իհարկե, ընտանի կենդանիներ։ Այդ դեպքում ի՞նչ յուրօրինակ նվեր ընտրել:
- Եթե գիտեք, որ կինը տանը բազմաթիվ բույսեր և ծաղիկներ է աճեցնում, ապա նվիրեք բույսեր աճեցնելու հավաքածու: Այն ուղղակի «ծաղկամանով բույս» չէ, այլ գեղեցիկ կոմպոզիցիա, որը կդառնա ինտերիերի մի մասը:
- Ուշադրություն դարձրեք տարբեր հոբբիների հավաքածուներին: Կանանց հոբբիները վաղուց դադարել են ասոցացվել ասեղնագործության հետ։ Այժմ կանայք տարբեր հոբբիներ ունեն՝ թվերով նկարելուց մինչև դեկորատիվ խճանկարներ ստեղծելը: Ձեռագործ աշխատանքի հնարավորությունը հիանալի զբաղմունք է և փախուստ առօրյայից։
- Եվ վերջապես տեխնիկա։ Ուղղակի մի՛ նվիրեք այնպիսի տեխնիկա, որը հուշում է տնային գործերի մասին (խառնիչ կամ բլենդեր): Սուրճի սարք, ժամանակակից վարսահարդարիչ ու սթայլեր՝ սրանք այն նվերներն են, որն անպայման կօգտագործվի առօրյա կյանքում։ Կարող եք փոքրիկ սուրճ պատրաստելու սարք ընտրել՝ կնոջն ակնակրկելով մի փոքր հանգստի մասին։
Նվերների գաղափարներ երեխաների համար
Եթե ցանկանում եք Նոր տարին անմոռանալի դարձնել ձեր երեխաների համար, մի՛ նվիրեք այնպիսի նվերներ, որոնք կարծում եք անհրաժեշտ են նրանց։ Ուսումնական կամ խրատական գրքեր, գեղեցիկ նոթատետրեր և գրիչներ (հարկավոր չէ ակնարկել դպրոցի մասին), առօրյա հագուստ. սրանք այն նվերներն են, որոնք իսկապես դուր կգան երեխաների շատ սահմանափակ շրջանակին: Նվիրեք նրանց մի բան, որը կօգնի զվարճանալ և հետաքրքիր ժամանակ անցկացնել:
- Խաղալիքներ. երեխաների համար աշխարհը բացահայտելու անփոխարինելի միջոց է, ուստի խաղալիքներ նվիրելը և՛ անհրաժեշտ է, և՛ օգտակար: Օզոնն ունի մեծ ընտրություն բոլոր տարիքի երեխաների համար:
- Սպորտային ապրանքներ. չմուշկները, դահուկները և տյուբինգները ձմռան ամենաարդիական սպորտային սարքավորումներն են: Միևնույն ժամանակ գործում են սեզոնային զեղչերը, կարող եք ավելի մոտիկից նայել ֆուտբոլի գնդակներին և սքեյթբորդներին: Եվ իհարկե, մի մոռացեք պաշտպանիչ սարքավորումների մասին՝ սաղավարտներ, ծնկների բարձիկներ և արմունկների բարձիկներ:
- Սեղանի խաղերը հիանալի նվեր կլինեն ոչ միայն երեխաների, այլեւ ողջ ընտանիքի համար։ Ավելին, ժամանակակից խաղերը թույլ են տալիս կառուցել ռազմավարություններ և ստիպել մտածել:
Ամանորը մոտենում է, և շատ շուտով կգա նվերները տոնածառի տակից վերցնելու ժամանակը։ Համոզված ենք, որ դուք ինքներդ կուրախանաք և կուրախացնեք ձեր սիրելիներին ու ընկերներին, իսկ Ozon-ը ժամանակին կառաքի այդ ուրախությունը: