Բաժիններ՝

2027-ին AI-ի նոր սերնդի սմարթֆոնները կարող են գրավել շուկայի 40%-ը. հետազոտություն

Մինչև 2027 թվականը նոր սերնդի արհեստական ինտելեկտով (Generative AI) սմարթֆոնների մասնաբաժինը կարող է հասնել շուկայի40%-ին (2023-ի 2%-ի համեմատ): Այս մասին ասվում է Counterpoint Research վերլուծական ընկերության հետազոտության մեջ։

Հաջորդ տարի դրանց վաճառքի ծավալը սպասվում է ավելի քան 100 միլիոն, իսկ 2027 թվականին` ավելի քան կես միլիարդ։ Generative AI-ը սովորականներից տարբերվում է նրանով, որ կարող է ոչ միայն գործարկել պատրաստի ծրագրերը, այլև ինքնուրույն բովանդակություն ստեղծել, տեղեկատվություն փնտրել, պատկերներ ստեղծել, համաժամանակյա թարգմանություն կատարել։

GenAI-ով սմարթֆոնների մշակմամբ զբաղվում են ոլորտի գրեթե բոլոր խոշոր ընկերությունները` Google-ը, Samsung-ը, Xiaomi-ն, Vivo-ն, Oppo-ն և այլն։
Շուկայում արդեն հայտնվել են այդպիսի հեռախոսների առաջին մոդելները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս