
«Союз МС-24» տիեզերանավի անձնակազմը վայրէջք է կատարել Ղազախստանում

Բելառուսի առաջին կին տիեզերագնաց Մարինա Վասիլևսկայան, ռուս տիեզերագնաց Օլեգ Նովիցկին և ամերիկացի կին տիեզերագնաց Լորալ Օ’Հարան վերադարձել են Երկիր: Սա Մարինա Վասիլևսկայայի և Լորալ Օ’Հարայի առաջին թռիչքն էր տիեզերք։
Ըստ Коммерсант-ի՝ «Союз МС-24» տիեզերանավի վայրէջքային մոդուլը վայրէջք է կատարել Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից հարավ-արևելք: Տիեզերանավը վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 10:17-ին։
Տիեզերագնացներ Օլեգ Նովիցկին և Մարինա Վասիլևսկայան ուղեծրում անցկացրել են 14 օր, իսկ ՆԱՍԱ-ի 70-րդ երկարաժամկետ արշավախմբի մասնակից Լաուրալ Օ’Հարան՝ 204 օր:
Տիեզերանավի թռիչքը մեկնարկել է մարտի 23-ին Բայկոնուրից: Դրա արձակումը սկզբանե նախատեսված էր մարտի 21-ին, սակայն տեխնիկական անսարքության պատճառով այն հետաձգվեց մեկնարկից մի քանի վայրկյան առաջ։