Շաբաթ օրը Երկրի վրա սպասվում է վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը
Շաբաթ օրը Երկրի վրա կարող է տեղի ունենալ վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը, ինչը պայմանավորված է անցած օրերին Արեգակի վրա մի շարք ուժգին բռնկումներով, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
Վերջին երեք օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի են ունեցել M և X դասերի ուժեղ բռնկումներ: X.2.2 բռնկման հետևանքով առաջացած պսակի զանգվածի արտանետումն ուղղված է դեպի Երկիր և պետք է մեր մոլորակ հասնի մայիսի 11-ին:
«20 տարվա մեջ առաջին անգամ Երկրի վրա կարող է տեղի ունենալ ամենաբարձր՝ հինգերորդ մակարդակի փոթորիկ։ Երեք օրվա ընթացքում Արևը պլազմայի չորս բացառիկ մեծ ամպ է նետել դեպի մեր մոլորակը։ Դրանցից մի քանիսը ճանապարհին կմիավորվեն մեկ, նույնիսկ ավելի մեծ օբյեկտի մեջ, որը, ըստ հաշվարկների, այս գիշեր կհարվածի Երկրի մագնիսական դաշտին»,- ասել է Բոգաչովը։
Նա պարզաբանել է, որ գիտնականներն ակնկալում են, որ ազդեցության գագաթնակետին փոթորկի մակարդակը կլինի առնվազն G4,33, սակայն կա 15% հավանականություն, որ այն կհասնի G5-ի, ինչը տեղի կունենա 2005 թվականից ի վեր առաջին անգամ։