LinkedIn-ը փորձարկում է TikTok-ի կարճ ֆորմատով հոլովակների ձևաչափի ներդրումը
LinkedIn-ը փորձարկում է TikTok-ի կարճ ֆորմատով վիդեոների ֆորմատի ներդրումն իր հարթակում: Ընկերությունն այս տեղեկությունը հաստատել է TechCrunch-ին:
LinkedIn-ը միանում է բազմաթիվ այլ հայտնի հավելվածների, որոնք գործարկել են իրենց կարճ վիդեո հոսքերը TikTok-ի կտրուկ աճից հետո, որոնց թվում է Instagram-ը, YouTube-ը, Snapchat-ը և Netflix-ը:
Այսպիսով՝ LinkedIn-ում կարող է ավելանալ նոր բաժին, որը նվիրված է ուղղահայաց ֆորմատով կարճ տեսանյութերին, որոնք կարելի է արագ թերթել: Հնարավոր կլինի հավանել տեսանյութը, թողնել մեկնաբանություն կամ կիսվել այլ օգտատերերի հետ:
Microsoft-ին պատկանող LinkedIn-ի տեսանյութերի հոսքը կենտրոնացած կլինի կարիերայի և մասնագիտական աճի վրա: Դրա նպատակն է խթանել ներգրավվածությունը հարթակում:
Գործառույթը դեռևս փորձարկման փուլում է և հասանելի չէ օգտատերերի մեծամասնությանը։