Բաժիններ՝

Instagram Stories. Ինչո՞ւ և ինչպե՞ս օգտագործել սոցցանցի նոր հնարավորությունը

Instagram-ում նախորդ շաբաթվանից հասանելի է դարձել Instagram Stories գործառույթը, որի շնորհիվ հնարավոր է սոցցանցում կիսվել անձնական պատմություններով:

Առաջարկում ենք ծանոթանալ սոցցանցի նոր հնարավորությանը և հասկանալ, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է պետք օգտագործել այն:

Stories-ի միջոցով հնարավոր է պատրաստել 10 վայրկյանանոց տեսանյութ, որտեղ հնարավոր է ավելացնել տեքստ, իմոջիներ, և այլն: Այս պատմությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք ջնջվում են 24 ժամ հետո:

pizap.com14710141736831

Կարդացեք նաև

Ըստ սոցցանցի ստեղծագործական թիմի ներկայացուցիչների՝ այս գործառույթը ստեղծված է ոչ այնքան կարևոր գրառումների համար: Կան բազմաթիվ լուսանկարներ, որոնք ինչ-որ կոնկրետ բան ներկայացնելու համար են և զբաղեցնում են սոցցանցի հիշողությունը: Հենց նման ոչ կարևոր գրառումներով կիսվելու համար էլ ստեղծված է Instagram Stories-ը:

Այս գործառույթը շատ նման է  Snapchat-ին: Փոքրիկ պատմությունները տեղակայված են նորությունների պատի վերին հատվածում: Սկզբում երևում են ավելի շատ հավանումներ և մեկնաբանություններ ունեցող պատմությունները:

pizap.com14710142616821

Երբ դիտում եք օգտատերերի պատմությունը, ավարտից հետո նույն օգտատիրոջ մյուս պատմությունները, ըստ հրապարակման ժամանակի, ևս կցուցադրվեն ձեզ:

Ձեր դիտած պատմություններն առանձնանում են մոխրագույնով:

Ձեր արած մեկնաբանությունը հասանելի է միայն տեսանյութի հեղինակին, այն էլ՝ անձնական հաղորդագրության տեսքով:

pizap.com14710143275131

Ձեր տեսապատմությունը հրապարակելուց հետո կարող եք հետևել, թե քանի հոգի և ովքեր են դիտել այն: Կարգավորումների միջոցով նաև կարող եք նշել, թե ովքեր չեն կարող դիտել ձեր պատմությունը:

pizap.com14710143872731

Հայտնի սոցցանցի այս փորձարկումը շատ մեծ տարածականություն է ձեռք բերել, սակայն օգտատերերն այնքան էլ գոհ չեն այս գործառույթից:

Ըստ ստեղծագործական թիմի ներկայացուցիչների՝ գործառույթը դեռևս գործարկման փուլում է:

Տեսանյութը՝ այստեղ.

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս