Apple-ը երեք պլանշետ կթողարկի 2017 թվականին
Apple-ը երեք պլանշետ կթողարկի 2017 թվականին: Բացի 10,5-դյույմանոց iPad Pro-ից, կհայտնվի 12,9-դյույմանոց iPad Pro 2 եւ համեմատաբար ոչ թանկ 9,7-դյույմանոց iPad: Այս մասին MacRumors հրատարակությանը պատմել է վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի է իր հաջող կանխատեսումներով:
Նրա խոսքով՝ բոլոր երեք պլանշետների պրոցեսորների արտադրողը կլինի TSMC ընկերությունը: 10,5 դյույմ եւ 12,9 դյույմ անկյունագծով էկրան ունեցող iPad-ները կստանան A10X պրոցեսորներ, 9,7 դյույմ անկյունագծով բյուջետային iPad-ները՝ A9X պրոցեսոր:
Փորձագետի կարծիքով՝ 10,5-դյույմանոց iPad Pro-ն կարող է օգտատերերին հետաքրքիր լինել կրթական եւ առեւտրային շուկաներում:
Խոսելով Apple-ի հետագա զարգացման մասին՝ Մինգ Չի Կուոն հայտարարել է, որ հաջորդ տարի ընկերության պլանշետները հանդերձված կլինեն AMOLED Էկրաններով, ինչը նպաստում է Apple-ի պլանշետների վաճառքների աճին: