Եվրահանձնաժողովը կխստացնի հսկողությունը Համացանցի միջոցով կապի ծառայությունների ոլորտում. Financial Times

Եվրահանձնաժողովը որոշել է խստացնել կապի ծառայությունների վերահսկողությունը, որն իրականացվում է այնպիսի հավելվածների միջոցով, ինչպիսիք են Skype-ը եւ WhatsApp-ը: Այս մասին հայտնել է Financial Times թերթը:

Եվրամիության փաստաթղթերի համաձայն, որը ձեռք է բերել հրատարակությունը, այդ անվճար մեսենջեր-հավելվածները, որոնք ԱՄՆ-ից կառավարվում են Facebook սոցիալական ցանցերի ընկերության եւ Microsoft կորպորացիայի կողմից, ապագայում պետք է համապատասխանեն «անվտանգության եւ գաղտնիության ապահովման պահանջներին»՝ Եվրամիության կանոնակարգերին համպատասխան:

«Եվրահանձնաժողովն այդ մասին նախնական ծանուցմամբ հանդես կգա սեպտեմբերին, իսկ ընթացիկ տարում ավելի ուշ կոնկրետ օրենսդրական դրույթներ կհրապարակի սույն ոլորտում»,- նշել է Financial Times-ը:

Սույն նախաձեռնությունը, թերթի գնահատմամբ՝ «այն բանի ակնառու վկայությունն է, որ միությունը փորձում է որոշակի վերահսկողություն սահմանել առավելապես Միացյալ Նահանգների ընկերությունների նկատմամբ, որոնք գերիշխում են այս ոլորտում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս