Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տասնյակ-հազարավոր քաղաքացիների առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին և հոգևոր եղբայրներին՝ իր եկեղեցական ծառայությունը սառեցնելու խնդրանքով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է:
Ես Բագրատ սրբազանի հետ միասին, 5 տարի շարունակ աշխատել եմ ազգային, ներքին գաղութային, քաղաքական հարցերի շուրջ։
Կասկածներ ունեմ, որ ՔՊ-ականներն առհասարակ մուլտֆիլմեր են դիտել, գրքեր են կարդացել, բայց երևի ինչ-որ բան աչքներովն ընկել է։
Կառավարությունները կարող են որոշակի ազդեցությունների ենթարկվել, բայց այնուամենայնիվ, շատ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի պես երկիրը՝ իր արքետիպային արմատներով, իր բացառիկ համաձուլվածքով, իր պատմական և ներկա հավակնություններով, հնարավոր կլիներ մտցնել թշնամական կառավարման ռեժիմի մեջ։
Այս կիրակի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կարևորագույն հանրահավաքն է, որտեղ տրվելու են մի շարք հարցերի պատասխաններ։
• ՔՊ-ականների ողջ պատգամավորական կազմը լծվել է, իրենց բնորոշմամբ՝Բագրատ սրբազանի առաջնորդած իբր «մարող շարժման» դեմ քննադատությունների գործին: Հարց է ծագում, լավ,եթե «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումըմարող է, ինչպես դուք եք ասում, այդ դեպքում ինչո՞ւեք քննադատում, կատաղի պայքար մղում… Սրանք ցուցիչներ են, որ շարժումը ճիշտ ուղիով է ընթանում։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Սփյուռքում մեր ապրելն ի՞նչ իմաստ ունի, եթե չլինի Հայաստան. իսկ Հայաստանի լինելիությունն այժմ վտանգված է։
Ստի արքա Փաշինյանի հեռացումը զբաղեցրած պաշտոնից Հայաստանի պահպանության երաշխիքն է. Արտաշես Գեղամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին խորհրդարանում առաջին անգամ ցույց տվեց այն քարտեզը, որով Տավուշ-Ղազախ հատվածում, իր ձևակերպմամբ, իրականացվել է սահմանի վերարտադրություն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Անգամ այն մարդիկ, որոնք հայկական երկու պետություններին հասցրած այսքան աղետից հետո շարունակում են կուրորեն հետևել Հայաստանի այս իշխանությանը, պետք է այդ իշխանությանը հարց տան՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Ալիևը համաձայնել է նույն 1976 թվականի քարտեզով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ իրականացնել Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով և արդյո՞ք Ալիևը Հայաստանին է վերադարձնելու 2020 թվականից հետո Հայաստանի օկուպացրած տարածքները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանն է։
Հայաստանի պաշտպանական բնագիծը Կիրանցում կատարվողի հետևանքովփլուզվում է, իսկ ամբողջությամբ կփլուզվի, երբ Կիրանցից հետո Հայաստանի իշխանությունը բավարարի ադրբեջանական պահանջները և հակառակորդին հանձնի նաև անկլավները։
• Իրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: Միջուկային զենքի խնդիրը դժվար թե առաջնահերթ լինի գերտերությունների միջև ներկայիս քննարկումներում, հիմա հիմնական նպատակը՝ չթողնել, որ լոկալ պատերազմը դառնա տարածաշրջանային, որովհետև դրանում շահագրգռված չեն ոչ ԱՄՆ-ը, և ոչ Իրանը:
Տավուշի մարզի անվտանգության գոտին Ալիևին հանձնած իշխանության ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սահմանազատման անվան տակ իրենց կողմից իրականացվող քայլը համարում է ձեռքբերում և պնդում՝ եղած լուծումներից՝ սա ամենալավն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
«Երբ գաղութատիրական կայսրությունը փլուզվում է, այն սահմանները, որոնք վարչական էին, գաղութների միջև, ինքնաշխատ ձևով դառնում են միջազգային սահմաններ։ Այս սկզբունքն Արևմուտքը փորձել է տարածել Հարավսլավիայի և Խորհրդային Միության վրա։ Ըստ իս, սա է Ալմա Աթայի հռչակագրի հիմքում դրա գաղափարը և իմաստը։
Մարդիկ՝ իրենց մտածելակերպով, մոտեցումներով, արժեքներով, տարբեր են, մարդիկ կան՝ վախկոտ են։ Երբ մարդը վախենում է, չարժե նրան մոտենալ, նա ավելի շատ վնաս կտա, մարտի դաշտում էլ է այդպես։ Մեր որդիները նահանջի հրամանին չեն ենթարկվել, այնքան զենք էլ չեն ունեցել, որ կարողանային տանկերի դեմն առնել, բայց առաջ են գնացել։
Բոլորս, շունչները պահած, հետևում ենք Սրբազանի խոսքին և ճիշտ պահին՝ գործողության կոչին։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովն է:
Եկեղեցին, որոշ պատմական խաչմերուկներում, եղել է միակ փրկիչը, և իմ վերաբերմունքն այս շարժմանը հետևյալն է՝ իմ եկեղեցին ինչ ասի, ես գլուխս կախ՝ անելու եմ։
Ոչնչացնում են Կիրանցը. ադրբեջանական զինուժը կտեղակայվի 90-ականների նման. Դանիելյան
Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանն է:
Հայաստանի այս իշխանությունը հայկական պետականությունը ոչնչացնելու, հայկականությունը վերացնելու համար է եկել, ուստի այս մարդկանցից որևէ հայամետ քայլ ես չեմ ակնկալում, որովհետև, ինչպես այս իշխանության ղեկավարը, այնպես էլ նրան սատարողները, սարսափի մեջ են պահում հայ ժողովրդին, սպառնում պատերազմով, թեև հենց իրենք են 4 պատերազմ բերել հայ ժողովրդի գլխին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
• Կառավարության ղեկավարը պետք է գործի բացառապես ԱԺ-ում հավանության արժանացած ծրագրով,և որևէ մեկն այդ ծրագրից դուրս որևէ լիազորություն չունի, իսկ եթե այդ ծրագրից դուրս են գործում, ապալեգիտիմացնում են իրենց գործունեությունը։