«Փաշինյանի արարքը քստմնելի է. ՔՊ-ականները մտածելու բան ունեն». Լևոն Նազարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այն կարծիքին է, որ եթե իրավիճակը ողբերգական չլիներ, կարելի էր պոպկորնով հետևել ներիշխանական կրկեսին:

«Իրավիճակը նմանվում է 1653 թվականի անգլիական իրականությանը, երբ Օլիվեր Կրոմվելը պառլամենտ գնաց և հայտարարեց, որ պատրաստվում է դատարկախոսություններին վերջ դնել, և չեն կարողանալու ցկյանս մնալ լորդերի պալատում: Ինձ թվում է՝ Փաշինյանն այդ դրվագից շատ է ոգևորվել, բայց Կրոմվելին նման է միայն մի հարցով, որ նա էլ անասնական վախ ուներ սեփական անվտանգության համար, բունկերներում էր քնում: Փաշինյանը Հայաստանում քաղաքական ավտորիտարիզմ հաստատելուց հետո ձգտում է հասնել անձնական դիկտատուրայի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Փաշինյանը խունկ լցրեց Հայաստանում քաղաքական մշակույթի վրա: Երբ մարդ, որը հանդիսանում է կուսակցության ղեկավար, պետության ղեկավար, իրեն թույլ է տալիս անձնական կոմպրոմատների դաշտ մտնել, վերցնում է հեռախոսը, ասում՝ եթե մանդատդ չդնես, մենք սա կհրապարակենք: Այդ արարքը քստմնելի է, բայց նաև ցույց է տալիս, որ ՔՊ-ն այլևս քաղաքական կուսակցություն չէ, քաղաքական օրակարգ չկա: Նման փոխհարաբերությունները միայն ՔՊ-ի և Աղազարյանի խնդիրը չեն: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը թափահարման ակտ կատարեց ոչ միայն Հովիկ Աղազարյանի ուղղությամբ, խոսքը մուրճի թափահարման մասին է, ՔՊ-ականները թող հասկանան, որ իրենց գլխին է դա թափահարում: Այդ քաղաքական խմբակի անդամները մտածելու բան ունեն»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Լևոն Նազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. «Բոլորի համար է ակնառու, որ Նիկոլ Փաշինյանը տարածում է թուրքական թեզեր, բանակ-նահատակ համեմատություններ անում: Նա նախապատրաստում է ժողովրդին Հայաստանի չգոյությանը, և դրա համար ի սկզբանե ազգ-բանակը եղել է նրա աչքի փուշը: Շվեյցարիայի նման երկիրն ապրում է ազգ-բանակ հայեցակարգով, Իսրայելը, Ֆինլանդիան՝ ևս, դրանով հանդերձ՝ դա նաև այդ երկրների տեխնոլոգիական առաջընթացի գրավականներից մեկն է»:

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Ադրբեջանի ազգային, պետական շահերի կատարողը. «Փաշինյանը հասկանում է՝ կա՛մ մնալու է կառավարության շենքում, կա՛մ միգուցե հայտնվի ճաղերի հետևում: Նա ունի ցանկություն, օրինակ, վերցնել Ալիևից և Հայաստանում հաստատել անձի իշխանություն, և այստեղ անելիքները մերն են: Մեզ չի հաջողվում բռնել Փաշինյանի ձեռքերը. Այն ճանապարհային լավագույն քարտեզը, որը պետք է բերի դրան, այդ պահին դեռևս առկա չէ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս