«Սիլ ինշուրանսը» պետական կառույցներից պատվեր ստանալու հարցում առաջատարներից է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական կառույցներից պատվեր ստանալու համար շատ ընկերություններ են պայքարում, սակայն քչերին է հաջողվում։
Երեկ պարզեցինք, որ 2023 թվականի ընթացքում պետական մարմինները ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ 52 պայմանագիր են կնքել՝ ապահովագրական փաթեթներ ձեռք բերելով։
Ամենաթանկ գնումը կատարել է առողջապահության նախարարությունը՝ այս տարվա փետրվարին, Սուքիասյանների ընկերությանը փոխանցելով 537 մլն դրամ։
Պետական մարմիններից «ՍԻԼ Ինշուրանսին» 2023 թվականին փոխանցվել է ավելի քան 680 մլն դրամ»: