«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արտակ Միքայելյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանքարդյունաբերության արտադրանքի ծավալները սկսել են նվազել, այն էլ մտահոգիչ տեմպերով: Թերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միայն պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները նվազել են 20 տոկոսով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Կարինե Ներսիսյանը։ Նա Չարենցավանի՝ Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինն է։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամի ծախսերի կապակցությամբ, ավելին՝ մեղադրանք է առաջադրվել այդ հիմնադրամի հիմնադիրներից գեներալ Արթուր Աղաբեկյանին: Թերթի հետ զրույցում Աղաբեկյանը նշել է, որ ինքը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Վստահեցնում եմ, որ այդ ծրագրերն ու ծախսերն իրականացրել եմ «Մարտիկ» հիմնադրամի ռեսուրսներով, գումարներով, որոնք ձեւավորվել են մայր գումարի […]
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին լարված են հատկապես մայրաքաղաքի դպրոցների տնօրենները: Ինչպես հայտնի է, որոշ դպրոցներում արդեն իսկ հայտնաբերվել են չարաշահումների դեպքեր, մի քանի դպրոցների տնօրեններ հրաժարական են տվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Հատուկ քննչական ծառայության քննիչներն աշխատում են աննախադեպ ծանրաբեռնված վիճակում:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փոշմանել է՝ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացնի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրավեր է ստացել նոր ձեւավորվող Եվրամիության դատախազությունից՝ այնտեղ պաշտոնավարելու։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած կադրային քաղաքականության արդյունքում հայտնվել է լուրջ խնդրի առաջ. Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտոնյաներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները պարզապես «ցեխը կոխեցին» կառավարության ներկայացրած «անփույթ, երևակայական» օրենքի նախագիծը։ Խոսքը Քրեական դատավարության և այլ օրենքներում փոփոխությունների մասին է, որով խստացվում են ընտրական հանցագործությունները։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՔԾ-ն հաղորդագրությամբ տեղեկացրեց 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործի հարուցման մասին։ Այս նոր դրվագով քրեական գործը վերաբերում է Մարտի 1-ի գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ապօրինի գործողություններին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք փորձեցինք Տիգրան Սարգսյանին մերձ շրջանակներից ճշտել, թե ինչ նյութեր են նախապատրաստվում նախկին վարչապետի դեմ, քրեական գործ հարուցվելու հեռանկար կա, թե ոչ, իրեն հարցաքննության հրավիրե՞լ են։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Երեւանի ավագանու անդամները նախապատրաստվում են սպասվելիք ընտրություններին, ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ինքնակազմակերպման գործընթաց է սկսվել:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ավելացել են Սամվել Բաբայանի պարտատերերը, որոնց Բաբայանը տարիներ շարունակ պարտք է և հրաժարվում է վերադարձնել:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետարանը վերջերս Դալարիկի գյուղապետարանում իրականացված ստուգումների արդյունքում լուրջ խնդիրներ է բացահայտել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ խորհրդարանական կամ ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի պաշտոնը զբաղեցրել են դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, որոնք հիմնականում առաջադրվում էին ՀՀԿ-ի կողմից:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստը մնում է փաստ, որ հիմնական ֆավորիտ երկու ուժերից՝ «Իմ քայլը» դաշինքից եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից զատ շեմը հաղթահարելու շանսեր տեսականորեն ունեն «Լույս» դաշինքը եւ, լավ երեւակայության դեպքում, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն:
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ում եւս մեկ քրեական գործ է հարուցվել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` կապված այդ օրը լուսադեմին Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանին ունի 65 անդամ։ Անգամ եթե որեւէ կուսակցություն ենթադրում է, որ ինքը կարող է առավելագույն ձայներ տանել, օրենքը պարտադրում է, որ եւս 2 ուժ՝ անկախ իրենց ձայներից, տեղ զբաղեցնեն ավագանիում, ինչը նշանակում է, որ ամենահաղթական կուսակցությունն անգամ նախընտրական ցուցակը կազմելիս կարող է մի 40-50 թեկնածու ներկայացնել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նշանակված է սեպտեմբերի 22-ին։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թեկնածությունը։
«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններն էլ «կանցկացնի» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն նա համառորեն շարունակում է պաշտոնավարել:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, լծվել է ԲՀԿ ավագանու ցուցակի համար ձայներ ապահովելու գործին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունից ոմանք թեթեւացած շունչ են քաշում, երբ պարզվում է, որ իրենց նկատմամբ ոչ թե քրեական գործեր են հարուցվելու՝ կալանքով-դատ ու դատաստանով, այլ ընդամենը ակնկալում են բյուջե գումար վճարել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին` Արցախի հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձից մեկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ արտահերթ ընտրությունների հեռանկարը բավականին մշուշոտ է: «Բանն այն է, որ վերջերս կրկին ջերմացած Ռոբերտ Քոչարյան- ՀՀԿ հարաբերությունները հանրապետականների համար նոր փրկօղակ են դարձել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը զբաղեցնելու 2018 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը երկու բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: