
Փաշինյանին ու նրա թիմին քննադատած ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ընտրություններից հետո, որոնց արդյունքները ոչ բոլորի համար են արժանահավատ՝ թե՛ մասնակցության, թե՛ ՀՀԿ-ի «եզրային» ցուցանիշների, թե՛ «Իմ քայլի» 88 մանդատի առումով (2/3-ի ակնհայտ ապահովում կարեւորագույն օրենքների համար մեկ ուժի ձայների սպասարկման տեսանկյունից), նոր թափ է հավաքել ճնշումը քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ու նրա թիմի անծրագիր-անբովանդակ քաղաքականությունն ակտիվորեն քննադատած ՀՀԿ-ականների նկատմամբ։
Համապատասխան մարմիններին հրահանգ է տրված՝ մանրադիտակով ուսումնասիրել նրանց բոլորի անցած ուղին, գործունեությունը, հայտնած մտքերը եւ շատ արագ գործի անցնել, որպեսզի բոլորին հասկանալի լինի՝ ով է այսուհետ երկրի «տերը», որի կարծիքից տարբերվող կարծիք չի հանդուրժվելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: