«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանյան ներքաղաքական դաշտում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ստորագրումից հետո հասունացել է կառավարության հրաժարականի հարցը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ հերթով կպատժի բոլոր նրանց, ովքեր պահանջում են իր հրաժարականը: Առաջին հերթին նրա թիրախում համայնքապետերն են։ Իրավապահներին հրահանգվել է վարչապետի հրաժարականը պահանջող գյուղապետերի եւ քաղաքապետերի դեմ քրեական գործեր հարուցել, զուգահեռ պարզել, թե ովքեր են աջակցում իր դեմ իրականացվող երթերին ու հանրահավաքներին, կազմակերպչական աշխատանքներ իրականացնում:
«Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին, ըստ այդ հարցման, մոտավորապես 8 տոկոս է: Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ցուցանիշի մասին, սակայն, Փաշինյանին չեն տեղեկացրել՝ հնարավոր անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար: Փոխարենը այս մասին տեղյակ են իշխանական կուլիսներում, ինչը լուրջ խուճապային տրամադրություններ է առաջացրել թե՛ գործադիրում, թե՛ խորհրդարանում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հույս ունի ներսից պառակտել եւ ջլատել ընդդիմությանը՝ նպատակ ունենալով շուտ մարման տանել բողոքի այս ալիքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանն» առաջարկում է արցախյան երկրորդ պատերազմի առնչությամբ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել: Այս մասին երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա միեւնույն ժամանակ նշեց, թե հանձնաժողովը կարող է ստեղծվել կառավարության որոշմամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ուղերձում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ սկսել է խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու օրակարգով, ապա շարունակեց, որ ստեղծված մթնոլորտը լիցքաթափելու նպատակով պատրաստ է սահմանադրական իր լիազորություններից հրաժարվել եւ կադրային ու անվտանգային որոշումները կայացնել խորհրդարանի ու ԱԱԽ-ի հետ համատեղ, սակայն մի քանի օր ընթացող ակտիվ կադրային փոփոխությունների ադյունքում նա դեռեւս պաշտոնների է նշանակում իր մարդկանց եւ աջակիցներին:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ եւս «իմքայլականները» տապալեցին ռազմական դրությունը վերացնելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության նախաձեռնությունը: Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որ առնվազն մինչեւ փետրվար ռազմական դրությունը պահպանեն։
այաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. արդեն մի քանի օր է՝ բարձրանում են ե՛ւ բենզինի, ե՛ւ բնական սեղմված եւ հեղուկ գազի գները։
նչպես հայտնի է, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը նախատեսում են Հանրապետության հրապարակում անցկացնել մեծ հանրահավաք, ինչպես նաև դասադուլներ ու գործադուլներ, որոնց հետ կապված արդեն մի շարք հայտարարություններ են հնչել թե՛ բուհերից, թե տարբեր կազմակերպություններից։
Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները «գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգեւատրել ԱԱԾ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների, այդ թվում՝ իր թիկնապահներին, ովքեր չկարողացան նրան փրկել ամբոխի զայրույթից, եւ նա նոյեմբերի 9-ի գիշերը հիվանդանոց ընկավ։
Զենքով, զրահով, հազարավոր ոստիկաններով ու պետական աշխատողներով, հատուկ հովանոցներով ու «պայուսակներով» Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իրականացնել «Եռաբլուրի առումը» օպերացիան: Ցանկացած բանական մարդու համար այդ օրը կմնա որպես ամոթի ու խայտառակության եւս մեկ օր:
«Օրերս անվտանգության խորհրդի քարտուղարի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման մասին խորհրդարանի մեծամասնության մի մասը տեղյակ չէր: Պատգամավորներից ոմանք լրագրողներից էին հետաքրքրվում, թե «ի՞նչ հանդիպում է ներսում»:
Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բեմադրված էժանագին շոուների՝ գրկախառնությունների ու շնորհակալությունների ռեժիսորն «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանն է եղել՝ Սիսիանի ԲՀԿ-ական երջանկահիշատակ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան։
Սյունիքի մարզում երեկվա խայտառակ ընդունելությունից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլեւս երկրում իշխանություն չունի եւ հարկավոր է հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների։
Պաշտպանության նախարարությունը դարձյալ զորահավաք է անում, սկսել են ծանուցագրեր ուղարկել զինապարտներին, որ ուղարկեն Արցախ՝ ծառայության: Դա սվիններով է ընդունվել բնակչության կողմից:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած եռօրյա մասնավոր այցն ավարտվել է, նա արդեն վերադարձել է։ Թե ինչ այցի մասին է խոսքը, Քոչարյանի գրասենյակը չի մեկնաբանում։
Նախարարություններում իշխանական «լեզուները» ղեկավարությանն են հասցնում աշխատասենյակներում հնչող հակաիշխանական ցանկացած խոսակցություն‚ եւ իշխանության դեմ արտահայտվողները հրավիրվում են առանձնազրույցի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ փակ հանդիպում են ունեցել նաեւ 17 կուսակցությունների առաջնորդները, սակայն հանդիպմանը չեն մասնակցել խոշոր կուսակցություններից երկուսի առաջնորդները։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանությունը հատուկ ջանքեր է գործադրում՝ շաբաթ օրվա երթը հնարավորինս մարդաշատ անելու համար։ Հրահանգվել է մարզպետներին՝ ավտոբուսներով մարդիկ տեղափոխել Հանրապետության հրապարակ, որտեղից կմեկնարկի Եռաբլուր քայլերթը․․․
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը աճ է արձանագրել: Այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 93 մլն 997 հազար դոլար:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Խառնաշփոթ է ոչ միայն մեր երկրում, այլեւ մեր մտքերում ու հոգիներում։ Բայց ամենակարեւորը՝ մեծ թվով հարցեր են ծագում, որոնց պատասխան տվող չկա։ Պե՞տք է լինի մեկը, ով հասկանալի լեզվով բացատրի, թե, վերջապես, որ տարածքներն են «թղթով» հանձնվել Ադրբեջանին, եւ որոնք են «զոռով» վերցնում մեզնից։ Կա՞ որեւէ հստակ պայմանավորվածություն այս հարցում, թե՞ հարեւանի հետ մի մետրի համար տասնյակ տարիներ դատարաններում կյանքը մաշող հայերը որոշել են հարյուրավոր կիլոմետրեր հանձնել հենց այնպես՝ առանց թուղթ ու թամասի։
«Իրատես» թերթը գրում է. «Պատերազմում պարտություն կրելուց, նոյեմբերի 9-ի ամոթալի ու խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո իշխանությունն այս օրերին զբաղված է «հույժ կարեւոր» գործով՝ Ընտրական օրենսգիրք է բարեփոխում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովում գրում ու ջնջում են, Սորոսի գրասենյակից սնվող կազմակերպությունից հյուրեր են կանչում, քննարկումներ ու վերլուծություններ անում, որ, իրենց ասելով, անթերի ու իրենց նման ժողովրդավար նախագիծ ստանան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ եռօրյա այցով Մոսկվա է մեկնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն հանդիպումների մասին մանրամասներ այդպես էլ չներկայացվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում մի քանի հանձնաժողով պարապուրդի է մատնված: Սկզբում կորոնավիրուսային իրավիճակը, ապա պատերազմը հանգեցրել են այն իրավիճակին, որ կան հանձնաժողովներ, որոնք այս տարվա հունիսից հետո նիստ չեն գումարել, քննարկում չեն ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ ամբողջ օրը, լարված իրավիճակ էր ՀՀ Սյունիքի մարզում: Վաղ առավոտից սյունեցիները, մի քանի համայնքների ղեկավարներ փակել էին Երեւան-Կապան ավտոճանապարհը, բացատրություն էին պահանջում, թե ինչ անվտանգության երաշխիքներ են իրենց տրվելու, եւ ինչ է սպասվում առաջիկայում, երբ իրենց կհրահանգվի հարակից բարձունքները հանձնել թշնամուն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին Հարավկովկասյան երկաթուղու տարածքում թուրքական մետեոսարքեր են ընկել: Մեր աղբյուրը հաղորդում է, որ խոսքը 2 օդապարիկ-զոնդերի մասին է, որոնք ընկել են ՀԿԵ-ի՝ Երեւանում գտնվող դեպոյի տարածքում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իշխանությունը դե ֆակտո Վիտալի Բալասանյանին փոխանցելուց առաջ նման առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԱԽ խորհրդի դեռ այն ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանը Հարությունյանին առաջարկել է իշխանությունը փոխանցել իրեն՝ «քեզ չեմ կպնի» երաշխիքով, սակայն ԱՀ նախագահը մերժել է՝ պատասխանելով, որ իրեն մի անգամ «քցողը» երկրորդ անգամ էլ կանի։
«Իրատես» թերթը գրում է. «Արցախը 5 մրդ դոլարով ծախելու վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աղմկահարույց հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը չի հերքում։ Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հաստատեց, որ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպում եղել է, բայց փակագծերը չբացեց, իսկ մեզ բավականին հետաքրքիր մանրամասն հայտնի դարձավ դարի այս գործարք-խայտառակությունից։
«Իրատես» թերթը գրում է․ «Ասում են, թե այս օրերին իշխանությունը խոշորացույցով իրեն սատարող ուժ է փնտրում և այս համատեքստում սկսել է ակտիվացնել նաև «Սասնա ծռերին», վերջիններս էլ, հակառուսական տրամադրությունները խորացնելու հեռահար նպատակով, կրկին հող են պարարտացնում՝ այս անգամ թիրախավորելով ռուս խաղաղապահներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մինչ Վահրամ Դումանյանին ԿԳՄՍ նախարար նշանակելը, մի տասնյակի չափ մարդկանց առաջարկվել է զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն նրանք հրաժարվել են։ Նրանցից մեկը ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն է։