Իշխող թիմը վերջին շաբաթներին թափով լծվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Բոլոր ժամանակներում անկախության եւ պետականության պահպանման կարեւորագույն գործոններից մեկը եղել եւ մնում են զինված ուժերը։ 1988-ին սկսված Արցախյան ազատամարտը, ապա նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումը երաշխավորեցին բանակի առաջնային դերը մեր պետության ռազմական անվտանգության համակարգում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շինարարության ծավալները նվազել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցյալ տարվա 11 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարությունը 11.2 տոկոսով նվազել է:
Կամ՝ դու ինչ ես հասկանում սահմանից, ինժեներական կառույցից, պահածոյի տուֆերից և, ընդհանրապես, դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձևով էլ ղեկավարում ես երկիրը:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կար ժամանակ, երբ մենք՝ լրագրողներս, արձագանքում էինք մարդկանց կենցաղային, առօրեական խնդիրներին։ Հոդվածներ էինք պատրաստում, օրեր շարունակ հետաքննում ինչ-որ շենքի վերելակի անսարքության, ինչ-որ հիմնարկում աշխատողի իրավունքների ոտնահարման, մեկ այլ վայրում՝ անօրինական ծառահատման, միջին մի չինովնիկի լկտի պահվածքի, տենդերում տեղի ունեցած անարդարության հետ կապված միջադեպերը։ Մեզ այդ խնդիրները շատ կարեւոր էին թվում։
Ես ստիպված եմ առժամանակ թողնել ակադեմիայի հետազոտությունների դաշտը: Ցավով եմ սա ասում, որովհետեւ դա իմ հիմնական ինքնությունն է՝ որպես անհատի, բայց պատերազմն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը ինձ դրդում է նման որոշում կայացնել: Սա բարդ որոշում է:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բազմաբնակարան շենքերում տեղադրված բելառուսական վերելակներն իսկական պատուհաս են դարձել երևանցիների համար: Երևանի քաղաքապետ Հայկ Հարությունի «մահվան վերելակները» նորով փոխարինելու սուրբ գործը կարծես թե ձախողել է:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն այս շրջանում ոչ միայն հանդիպումներ է ունենում աննշան կուսակցությունների հետ, որպեսզի հանրությանը համոզի, թե դրության տերն է երկրում։ Ոչ միայն իր պաշտպանության նախարարին ուղարկում է ՀԺԿ նախագահի մոտ, որպեսզի նրան համոզի՝ հանդիպել իր հետ։ Ոչ միայն անընդհատ խոսում է «կառավարման համակարգը ռեսթարթ անելու» մասին և կադրային «ռակիրովկաները» ներկայացնում որպես այդ պրոցեսի մաս, այլև փորձում է բանակցել ընդդիմության հետ։ Եվ անգամ շանտաժ է անում՝ չեք ուզում ընդունել իմ առաջարկած պայմանները, արտահերթ ընտրություններ չենք անի։
«2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հրապարակը» գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել է «Տրանսպորտի և առևտրի 2020-2040 թթ. ռազմավարության» մշակման աշխատանքները համակարգող խումբ, որում ընդգրկված 5 փոխնախարարներին ղեկավարում է Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Կառավարման համակարգում այս որոշումը ոչ միայն անհեթեթ է, այլև վիրավորական ու սուբորդինացիան խախտող, քանի որ խորհրդականը չի կարող փոխնախարարից բարձր լինել և համակարգել նրանց աշխատանքը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը 44 օր տեւած Արցախյան պատերազմից հետո հաճախ կադրային փոփոխություններ է իրականացնում, սակայն դրանք ավելի շուտ տեղափոխություններ են հիշեցնում, քանի որ նախկին կադրերը պարզապես նոր աշխատանք են ստանում, կամ մի պաշտոնյան պարզապես գերատեսչություն է փոխում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախօրեին շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով պատգամավորներին առաջարկում է՝ ամեն ամիս իրենց տրամադրվող գումարից մասհանում անել պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անգործության հետեւանքով շինարարական տարբեր ընկերություններ ու, ընդհանրապես, այդ ոլորտի հետ առնչվող անձինք անելանելի վիճակում են հայտնվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում չգրվի պատերազմին մասնակցած լինելու մասին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ զորացրված զինծառայողների զինգրքույկներում կարգավիճակի դիմաց համատարած «վարորդ» է նշվում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շաքարավազի ներքին շուկայում կասկածելի զարգացումներ են տեղի ունենում։ Ակնհայտ է, որ շաքարավազ ներկրող ընկերությունները սնկի պես աճել են, իսկ գինը շարունակում է բարձր մնալ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը Թերթի հետ զրույցում ասաց, թե Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ իրենց անհանգստությունը շարունակվում է, քանի որ անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ:
«Հեպատերազմական իրավիճակում հանրության լայն շերտերի մոտ թեեւ կա ձեւավորված հստակ կարծիք, որ գործող իշխանությունը անկարող է այլեւս կառավարել երկիրը ու պետք է օր առաջ հեռանա, սակայն իշխանությունը մշտապես հակառակն է պնդում՝ հայտարարելով, թե իրենք արդյունավետ կառավարիչներ են ու պետք է երկիրը հետցնցումներից դուրս բերեն միայն իրենք:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Անահիտ Ավանեսյանին։ Թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այդ «գործընթացից»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ, ուստի ԱԺ ընդդիմությանն առաջարկել է կոալիցիա կազմել եւ հուշագիր ստորագրել, որ թեկնածու չեն առաջադրի, եւ 6 ամսում գնալ ընտրությունների, սակայն ընդդիմադիրները չեն համաձայնել։ Երեկ ԱԺ-ում Տիգրան Ավինյանը հաստատեց այս լուրերը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 9-ից հետո ԲՀԿ-ն մերժում էր Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած նիստ՝ թե «դավաճան» իշխանության հետ կարող են մեկ հարց քննարկել՝ Փաշինյանի հրաժարականի և անցնցում իշխանափոխության։ Սակայն երեկ արդեն որոշ պատգամավորներ մասնակցում էին կառավարության հետ հարցուպատասխանին։ Գևորգ Պետրոսյանին, որը չէր մասնակցում նիստին, հարցրինք՝ Փաշինյանն այլևս դավաճան չէ՞, ինչո՞ւ է ԲՀԿ-ն մասնակցում։
Հենց նույն տրամաբանության շրջանակում էլ փորձ եղավ իբր կանխել շարժման և Վազգեն Մանուկյանի այցը Գյումրի, երբ իշխանությունների կողմից ուղղորդված մի քանի քաղաքացիներ փորձել էին փակել նրանց ճանապարհը, բայց չէր ստացվել։ Ո՞րն է տրամաբանությունը: Եթե քաղաքացիները կարողանում են փակել «հանրության կողմից լայն աջակցություն վայելող» Փաշինյանի ճանապարհը և թույլ չեն տալիս այցելել Սյունիք, ապա իշխանությունները ինչ-որ կերպ պետք է ցույց տան, իբր թե ընդդիմությունը շատ վայրերում է նման դիմադրության հանդիպելու։
«Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական, իսկ ավելի ստույգ՝ ներիշխանական ու մերձիշխանական կոնգլոմերատում բավական ակտիվ քննարկվում է հակակոռուպցիոն դատարանների սեղծման թեման։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի մեջ բավական ակտիվ ընդգրկված են ՀԱԿ ներկայացուցիչները, ինչպես նաեւ, այսպես կոչված, «սորոսական» իրավաբան-իրավապաշտպանները։
Փաշինյանը այս երկուսուկես տարվա ընթացքում զբաղված էր միայն իր իշխանությունը փիառելով։ Դրա արդյունքում է, որ հակառակորդը հնարավորություն ստացավ անպատիժ կերպով խախտել բանակցային գործընթացում ամրագրված սկզբունքներից մեկը, այն է՝ ուժ և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, և ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ միջազգային հանրության կողմից այս հանգամանքը մեծ ուշադրության և կոշտ արձագանքի չհանդիպեց։ Հարցն այն է, որ հայկական կողմն իր վարքագծով և չհաշվարկված հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղային իրավիճակի հասցրեց ու առիթ տվեց ռազմական գործողությունների վերսկսման համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից անսպասելիորեն ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, դրան նախորդել է թեժ զրույց վերադասի հետ։ Թեման նախօրեին՝ Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ Թուխիկյանի հետ կապված միջադեպն է եղել։ Մի կին փոխնախարարին ու նրա թիմին դավաճան է անվանել, իսկ Թուխիկյանն ընդամենը լուռ ժպտացել է։
Վերջին երկու օրերին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Արցախում հանդիպել է արտգործնախարար Դավիթ Բաբայանի, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, հասարակական֊քաղաքական տարբեր շրջանների, ինչպես նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը չէր կարող լուծվել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ, քանի որ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում որեւէ հատուկ կարգավիճակով Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Հրադադարի հաստատման բանակցությունների ընթացքում այդ թեզի պնդման դեպքում հայկական կողմի համար նախընտրելի կլիներ մինչեւ վերջ պատերազմելը, քանի որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով չի կարող բնականոն կյանքով ապրել:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վաղը՝ կառավարության նիստին, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Շիրակի նոր մարզպետին: Թե ինչու պաշտոնից ազատվեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բացահայտ չի ասվում: Սակայն, մեր տեղեկություններով, հիմնական պատճառը նոյեմբերի 9-ից հետո գերեվարված 60-ից ավելի շիրակցիներն են, որոնց հարազատներն օրուարև չեն տվել մարզպետին՝ պահանջելով հետ բերել իրենց հարազատներին:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 30-ին Իջևան քաղաքում՝ Տավուշի մարզպետարանի դահլիճում, նախատեսված է հայոց բանակի կազմավորման 29-ամյա տարեդարձին նվիրված մշակութային միջոցառում: Տավուշի մարզպետարանը հայտարարել է, որ այդ միջոցառումը նպատակ ունի բարձրացնել հայկական բանակի և զինված ուժերի դերը հասարակության աչքերում, խթանել հայ երիտասարդի և պատանու ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը. արժևորել հայ բանակայինի ուրույն դերը հասարակության տարբեր խավերում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսպիսով, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշանակվեց նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին, որն էլ զբաղեցրեց կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իսկ ո՞վ է Անահիտ Ավանեսյանը. Բազմիցս հրապարակվել է, որ նա Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, մասնագիտությամբ՝ իրավաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ: Նա ոչ միայն բժշկական կրթություն չունի, այլ անգամ առողջապահական կազմակերպչի վերապատրաստում չի անցել: Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ու Արսեն Թորոսյանը ոչ միայն ընկերներ են, այլև ունեն բիզնես շահեր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է դատավոր Սամվել Գրիգորյանի, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցի եւ դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի համար էլ՝ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, սակայն ԱԺ-ի կողից գործընթացը տեղի չի ունեցել. այն ընդգրկված է հունվարի 18-ից մեկնարկած նիստերի օրակարգում:
Անկեղծ ասեմ` ինձ շատ ոգեւորեց արցախցիների այդ քայլը, քանի որ մարդիկ, հետեւելով նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի տրամաբանությանը, պահանջում են Արցախի ապաշրջափակում: Եթե մենք պատերազմից հետո խոսում ենք շրջափակումը վերացնելու, ազատ տնտեսական հարաբերությունների հնարավորությունների մասին, ուրեմն պետք է Արցախը եւս շրջափակումից դուրս գա ու չմնա միայն Լաչինի նեղլիկ միջանցքի հույսին: