Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմը չեն համալրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ մարտիմեկյան հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը եւ երկրի կառավարման մոդելը փոխելու մասին խոսեց՝ նշելով, որ դիտարկում են անցումը կիսանախագահական կառավարման մոդելին, եւ չի բացառվում՝ աշնանը սահմանադրական փոփոխություններ իրականացնեն, սակայն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պարապուրդի է մատնված։

Հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին, ամփոփել են մինչ այդ կատարած աշխատանքը, դրանից հետո, ինչպես հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը մեզ փոխանցեց, նիստեր չեն հրավիրվել, թե ինչու՝ չկարողացավ պատասխանել, ասաց, որ նախագահությունը պետք է հրավիրի։

Պատերազմից հետո, ինչպես հայտնի է, հանձնաժողովի մի շարք անդամներ բոյկոտ են հայտարարել այդ աշխատանքներին՝ «ստեղծված իրավիճակում» ժամանակավրեպ համարելով սահմանադրական փոփոխությունները։ Հանձնաժողովի աշխատանքներին այլեւս մասնակցելու ցանկություն չունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը:

Պատճառաբանությունը նույնն է։ Ի սկզբանե նիստերին չի մասնակցում նաեւ ԲՀԿ-ից գործուղված ներկայացուցիչը՝ Գեւորգ Պետրոսյանը։ Իոաննիսյանի տեղեկություններով՝ մոտ վեց անդամ դադարեցրել է մասնակցությունը։ Արդարադատության նախարարությունը, սակայն, մինչ օրս հանձնաժողովը չի համալրել՝ նոր թեկնածուներ չի առաջադրել։ Թե ինչու՝ նախարարությունից չհայտնեցին պատճառների մասին։ Մամուլի խոսնակը փոխանցեց՝ երբ նոր թեկնածուներ ներկայացվեն վարչապետի հավանությանը, այդ մասին կտեղեկացնեն հանրությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031