Արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի որոշումը գզվռտոց է գցել «Իմ քայլում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. « Արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի որոշումը գզվռտոց է գցել «Իմ քայլում»․ սորոսական թևի պատգամավորները, որպես իշխանության փայատերեր, Նիկոլ Փաշինյանից պահանջում են ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով, որով կփոխվի ընտրական մոդելը, և ռեյտինգայինի փոխարեն կհաստատվի համամասնական ընտրակարգ։

Նրանք հույս ունեն, որ իրենք կկարողանան ցուցակի առաջնային հորիզոնականներում տեղ զբաղեցնել և մտնել խորհրդարան։ Իսկ ռեյտինգայինի դեպքում իրենց շանսերը զրոյական են, հատկապես այն պատճառով, որ սորոսականների նկատմամբ հանրային նեգատիվ վերաբերմունք կա»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031