Արցախը ինքնաբավ է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասով․ 10 ապրանքներից 8-ի գծով համագործակցության մեծ դաշտ կա Հայաստանի եւ Արցախի միջեւ, ինչպես օրինակ՝ հացահատիկը։ «Արցախն առանձին մշակաբույսերի մասով տարվա մեջ մինչեւ երկու անգամ բերք ստանալու հնարավորություն ունի։ Սա բացառիկ երեւույթ է։ Վերջին տարիներին լավ ծրագրված աշխատանքի արդյունքում կարողացել են ավելացնել նաեւ նռան այգիների տարածքները»,- մանրամասնեց Մանասերյանը։ Այն հարցին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում տնտեսությանը հասցրած հարվածը մեղմելու համար, զրուցակիցս պատասխանեց, որ խնդիրը պահանջում է արմատական եւ ոչ թե կոսմետիկ լուծումներ»։
Այս օրերին շատ պաշտոնյաներ ընդհատակ են անցել, բայց ամենատարօրինակը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի լռությունն է, որովհետեւ սա առաջին հերթին դիվանագիտության պարտություն է, նոր՝ բանակի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ օրերս՝ հրադադարին գրեթե զուգահեռ, մեկնել էր Արցախ, արդեն Երեւան է վերադարձել:
Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:
Մի քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում Արցախից եկած փախստականներից, որ իշխանական մանրումիջին պաշտոնյաներն արգելում են իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի օրակարգով հրավիրվող հանրահավաքներին։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի հայտարարությունից ընդամենը ժամեր անց թշնամական պետությունները սկսեցին հայտարարել, թե ռուսական խաղաղապահների հետ կանգնելու են նաև թուրք «խաղաղապահները»:
Խորհրդարանական խմբակցությունները վարչապետին անվստահություն հայտնելու պահանջով արտահերթ նիստ էին նախաձեռնել, որը չկայացավ։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հիմնադրամից 20 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, 10 մլն դրամ՝ 1000 դրամների հիմնադրամին, եւ 40 մլն դրամ էլ տրամադրել է Արցախի կառավարությանը:
Երեկ հայտնի դարձավ, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է տվել՝ գրելով. «Սեպտեմբերի 27-ին պատրաստվում էի հրաժարական ներկայացնել, քանզի ավարտել էի իմ առաքելությունը դատական իշխանությունում։
Հայկական կողմը բազմիցս նշել է, որ Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորների դիակների զննության արդյունքում գրեթե բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ:
Հակառակորդը «Գրադ» և «Սմերչ» կայանքներից հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ծայրահեղ տխուր է հետևել նրան, թե ինչպես կարծես թե խելացի մարդիկ, ովքեր ունակ են վերլուծություններ կատարել ու կանխատեսումներ, անտարբեր հետևում են, թե ինչպես է 150 000-անոց քրիստոնեական Արցախը մինչև վերջ կռվում ահաբեկիչներով համալրված բազմամիլիոնանոց նեոօսմանական խաժամուժի դեմ: Առավել ևս, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանը մտավ Սիրիական թեմայի մեջ հենց այն բանի համար, որ թույլ չտա՝ տականք մարդակերների մատրիցան իր ցանցը ծավալի ու զարգացնի:
Մեր տարածաշրջանի արցախյան ճակատում այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնք աշխարհաքաղաքական վերադասավորումների տիրույթում են։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրվանից Ադրբեջանի զինված ուժերը խաղաղ բնակիչների և բնակավայրերի նկատմամբ կիրառել են նաև քիմիական տարրեր պարունակող զենքեր, զանգվածային ոչնչացման զինատեսակներ: Դա համարվում է պատերազմական հանցագործություն։ Խոսքը հատկապես սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակների մասին է, որը չափազանց թունավոր է։ Այս տիպի զինատեսակների կիրառման արգելքի վերաբերյալ կան բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է նաև Ադրբեջանը։
Օգոստոսի 12-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ նշանակվեց իմքայլական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ դադարեցնելով պատգամավորի լիազորությունները։
Երեկ առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրատապ այցով մեկնել են Մոսկվա։
Հայաստանի իշխանությունների կողմից երկուսուկես տարի քրեական հետապնդման ենթարկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով գործող իշխանությունից իր նեղացածությունը, պատերազմի առաջին օրվանից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդեն միջազգային տարբեր կառույցների կողմից ապացուցված իրողությանը, որ Արցախի դեմ գործում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ։
Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ:
Երեկ վատացել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը։ Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված Միքայելյանը մի քանի շաբաթ «Էրեբունի» ԲԿ-ում, հոսպիտալում բուժումը ստանալուց հետո դեռեւս չի ապաքինվել։ Երեկ նա տեղափոխվել է համալսարանական թիվ 1 կլինիկա՝ անոթային դուպլեքս հետազոտության։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 19-ից Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները համակարգող գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն արդեն վերադարձել է Երեւան:
Ռուսական քաղաքական շրջանակների հետ հանդիպման նպատակով Մոսկվա գործուղված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը նախօրեին վերադարձել է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Արցախի իշխանությունները որոշել են գտնել ու պատժել դավաճաններին ու դասալիքներին՝ հենց թշնամու աչքի առաջ։ Սկզբում ՀՀ վարչապետն էր խոսում դրանից, թե բանակում դավաճաններ կան, ապա մամուլն ավելի կոնկրետ մատնանշեց նրանց անունները։ Հիմա էլ Արցախի նախագահն է լծվել նույն գործին։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ից Մոսկվայում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած պատվիրակության անդամները երեկ վերադարձել են Հայաստան:
«Հայրենիք» կուսակցության կամավորականների ջոկատն արդեն հասել է Արցախ։ Ջոկատն առաջնորդող գեներալ Արթուր Վանեցյանը նախապես կամավորականներին բաժանել է մի քանի խմբի, որ անակնկալ հարձակումների դեպքում բոլորը չհայտնվեն թշնամու թիրախում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 4-ի նիստում որոշում է կայացնելու համաձայնություն տալ «Յուքոմ» ըներության՝ «Ֆորաբանկ» բանկին պատկանող 2 մլն 510 հազար 696 հատ բաժնետոմսերն ամբողջությամբ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին օտարելուն:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կամավորական ջոկատներ կազմելու մասին։ ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել Ծառուկյանի կոչին: Ընդ որում՝ կամավորագրվում են ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլեւ մեծ թվով անկուսակցականներ:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, լուծում է ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական խնդիրներ։ Թուրքիայի վարած քաղաքականությունը լուրջ մարտահրավեր է աշխարհին, որի նպատակը նոր աշխարհաքաղաքական իրականության հաստատումն է։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մարզերում փոխմարզպետեր էր նշանակել: Խոսքը 8 փոխմարզպետի մասին է, և բոլոր նշանակումներն արվել են ռազմական նկատառումներից ելնելով: Օրինակ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որն այս պատերազմի առաջին իսկ օրվանից իր ջոկատով առաջնագծում է: