Ի՞նչ ընթացք ունի «միջազգային հետախուզումը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել էին ԱԱԾ-ում քննվող՝ զենքի մատակարարման հետ կապված քրեական գործի շրջանակներում։ Երեկ դատարանը որոշել է Դավիթ Գալստյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Ի դեպ, ուշագրավ է, որ նույն Գալստյանին նաև Ադրբեջանն է մեղադրում՝ Հայաստանին «մաքսանենգ ճանապարհով» զենք-զինամթերք մատակարարելու հարցում: Ադրբեջանը նրա, ինչպես նաև Արա Աբրահամյանի ու Սամվել Կարապետյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել:
«Փաստը» դիմեց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանին՝ ճշտելու, թե ինչ ընթացք ունի թշնամական պետության «միջազգային հետախուզումը»:
Պարոն Անդրիկյանը նշեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի և այդ առումով որևէ բան ասել չի կարող»: