Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նաեւ Աժ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդսության հարցերի հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով կադրեր առաջարկել, ովքեր կկարողանան համակարգը ուշքի բերել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դոլարի փոխարժեքը բարձրացել է. Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 500-501 դրամ է, վաճառքինը՝ 509-511 դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աժ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գալ եւ մասնակցել նոյեմբերի 26-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, սակայն դեմ քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախագծին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկություններ ենք ստանում, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ մերժում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել: Ավելին, մեզ դիմած մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրեց մերժել են բուժման նպատակով Եվրոպա մեկնելու համար «շենգենյան վիզա» տրամադրել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում եւ Հայաստանի որոշ մարզերում Արցախի կապիտուլյացիայի ստորագրման դեմ տեղի ունեցող բողոքի եւ անհնազանդության ակցիաները ճնշող ոստիկանական ուժերի գերակշիռ մասը դիմակներով էր՝ դեմքները ծածկած։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ահազանգ հնչեցրեց, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին:
Մինչ Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններով փորձում է հանրության շրջանում դրական սպասումներ ձեւավորել, հուսադրել, որ կառավարությունը հետեւություններ է անում իրավիճակից, այսուհետ «գազան» աշխատելու է, հենց Փաշինյանի թիմում շարունակում են չհամակերպվել ներկա իրողության հետ եւ կարծում են, որ ստեղծված իրավիճակից ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, միայն մի պայմանով, որ նրան պետք է փոխարինի իրենց թիմից որեւէ մեկը։
Արդեն տասն օր է, ինչ հանրության գերակշիռ մեծամասնությունն ակնկալում եւ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն նա մնում է անդրդվելի, այդ թվում՝ բիրտ ուժ կիրառելով իր հրաժարականը պահանջողների նկատմամբ:
Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկրորդ վիրահատությունն է տարել, մենք տեղեկացանք, որ այս անգամ ԱԺ խոսնակի թեւն են վիրահատել, որը ոսկրային վնասվածքներ է կրել, կոտրվել է նաեւ քիթը։
Առաջիկա օրերին կառավարությունում կադրային կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը՝ գոլորշի բաց թողնելու համար, որոշել է կառավարության 80 տոկոսը փոխել, որպեսզի հանրության մոտ սպասումների հույս արթնացնի եւ ցույց տա, որ սկսել է իրականացնել իր ճանապարհային քարտեզը։
Թեեւ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ընդամենը երեքն են դուրս եկել խմբակցությունից կամ վայր դրել մանդատը, բայց թիմի ներսում վարչապետի հրաժարականի առնչությամբ լուրջ հակասություններ կան:
Նախաքննական մարմինը սկսել է ուսումնասիրել եւ գույքագրել այն վնասները, որոնք կրել է խորհրդարանը նոյեմբերի 9-ին գիշերը լույս 10-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:
Պատերազմի ընթացքում կրած պարտությունը եւ դրա հետեւանքով Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար առաջ եկած ռիսկերը խոր վերլուծություն կատարելու անհրաժեշտություն են առաջ բերում։ Ի՞նչ դասեր պետք է քաղել անցյալից, եւ որո՞նք են լինելու Հայաստանի հետագա քայլերը։
Մամուլը գրում էր, որ կառավարական առանձնատներում հրոսակախմբեր են զինում, որպեսզի օգտագործեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար՝ ընդդեմ նրա հրաժարականը պահանջողների։ Երեկ Հանրապետության հրապարակում ժամը 18-ին հավաքվածները բղավում էին՝ «Նի-կոլ՝ վարչապետ»։
Երեկ Արա Այվազյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար: Վերջինս ունի բավականին հարուստ կենսագրություն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն ավելացել են 1.4 տոկոսով:
Անգամ Հարությունյանի անձնական թիկնազորի անդամներից մի քանիսը հրաժարվել են «շեֆի» հետ առաջնագիծ մեկնել։ Իսկ նրա նշանակած գլխավոր դատախազի երկու տեղակալները, որոնց գեներալի կոչում էր տվել, Արցախը լքել են պատերազմի օրերին, եւ սրանով է պայմանավորված, որ Արայիկ Հարությունյանն օրերս նրանց հեռացրեց պաշտոններից։ Առհասարակ, ինչպես Հայաստանն է կառավարման ճգնաժամ ապրում, այնպես էլ՝ Արցախը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառավարության մոտ 80%-ին փոխել։ Իշխող ուժն այս օրերին կադրային փնտրտուքների մեջ է, քանի որ ցանկանում է նախարարներին եւս փոխել:
«Ժողովուրդ« օրաթերթը տեղեկացավ, որ սնանկ է ճանաչվել Հայաստանում երկար տարիներ գործող «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունը:
«Իրատես» թերթը գրում է. «Արցախյան պատերազմում պարտություն կրելուց եւ կապիտուլյացիայի մասին խայտառակ փաստաթղթի ստորագրմանը հավանություն տալուց հետո Արցախի Ազգային ժողովում նախագահ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու ու պաշտոնանկ անելու գործընթաց էր սկսվել: Արցախցիների ցասումը, զայրույթը մեղմելու համար քաղաքական ուժերը որոշել են՝ հեռացնել գործող իշխանությանն ու հասկանալ՝ ինչ անել հետագայում:
«Կարծիք կա, որ գործ ունենք փլուզվող «շինության» հետ: Այս խուճապային իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների վրա, քանի որ հանձնաժողովը, որը ստեղծվել էր նախկին իշխանությունների գլխին հարվածող մահակի ֆունկցիա կատարելու համար, եւ մինչ պատերազմը «ճոխ-ճոխ» հայտարարություններով էր հանդես գալիս՝ անընդհատ շահարկելով տարածքային կորուստների, մոտ 20 դիրքի կորստի, մարդկային զոհերի եւ այլ թերացումների մասի, ներկայումս բախվել է լրիվ այլ իրողության։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը երեկ ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նախ նշենք, որ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր այս տարվա հուլիսին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը եւ աշխատանքից ազատվեց համավարակի օրերին որդու հարսանիքը կազմակերպելու համար:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը շարունակում է գտնվել ռազմական դրության իրավական ռեժիմում, որի պահպանումը մի շարք հարցեր է առաջացնում: Մարդիկ տրամաբանական հարց են տալիս՝ ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը: «Փաստի» հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ռազմական դրության անհրաժեշտությունը վերացել է նոյեմբերի 10-ին, երբ ռուսական խաղաղապահները մտան Արցախ, սկսեցին հսկել կրակի դադարեցման ռեժիմը: Նրա համոզմամբ, ռազմական դրության իրավական ռեժիմի շարունակումը իրավաչափ չէ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունում բունտ է հասունանում, մի շարք դատախազներ հրաժարվում են մասնակից դառնալ վերջին օրերին հարուցված քրեական գործերով քննություններին, քանզի հասկանում են, որ դրանք քաղաքական հետապնդումներ են, եւ վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ դրա համար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լծվել է նոյեմբերի 10-ի առավոտյան Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների բացահայտման գործին: Հիշեցնենք, որ այդ օրը մեծ թվով ցուցարարներ ներխուժել էին կառավարության եւ Ազգային ժողովի շենք, այնտեղ տակնուվրա արել ամեն ինչ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ «Արհեստական շնչառական ապարատին է միացված»,- մեզ հետ զրույցում հայտնեց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին։
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տեղափոխվել Բաղրամյան 26։ Այստեղ ավելի հեշտ է անվտանգության պահպանումը կազմակերպել, բացի այդ՝ կառավարության շենքում որոշել են նորոգում իրականացնել։
Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ դեռեւս խաղաղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, Արցախից մեզ հայտնում են, որ խաղաղ բնակիչները, ովքեր պատերազմի հետեւանքով կորցրել են իրենց հարազատներին, տները, գործնական քայլերի են անցել։
Նախօրեին՝ ցերեկը, Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ՔՊ վարչության նիստ, որի ժամանակ շատ խաղաղ քննարկել է առաջիկա անելիքները, կադրային հարցեր եւ նյարդայնության նշաններ ցույց չի տվել։