
Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխող մեծամասնությունը, իրագործելով պողպատյա մանդատի բոլոր հնարավորությունները, անշեղորեն նվաճում է ողջ իշխանությունը երկրում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինները։ Խորհրդարանական մեծամասնությունը երեկ՝ առանց ընդդիմադիրների, նոն ստոպ ռեժիմով երկու ընթերցումով ընդունեց համայնքների խոշորացման նախագծերը: Իշխանությունը եռամյա ձախողված պայքարից հետո վերջապես գտավ անհնազանդ եւ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին՝ ի դեմս խոշորացման:
Առաջիկա երկու ամիսներին բախտորոշ ընտրություններ են սպասվում: «Քաղպայմանագիրն» ամեն ինչ անելու է, որ խոշորացված համայնքները վերցնի իր ղեկավարության տակ։ Որոշ ընդդիմադիրներ եւս արդեն իսկ սկսել են այդ ուղղությամբ պայքարը: Այս ընտրությունները կարող են վճռորոշ լինել հետագա քաղաքական դասավորությունների առումով»։