Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TurkStat) տվյալների՝ 2023թ. Թուրքիայի արտահանումը կազմել է 256 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022թ. 254.2 մլրդ դոլարի դիմաց։
Փաստաբանությունը վճարովի ծառայություն է։ Ինչպես որ վճարովի զբաղմունք է լոբբիզմը՝ այլոց շահերի առաջմղումը։ Միջազգային փաստաբանությունն ու լոբբիզմը վճարովի են առավել ևս ու արժեն աստղաբաշխական գումարներ։ Այդ ծառայություններից օգտվում են կա՛մ համաշխարհային մասշտաբի մեծահարուստներն ու խոշոր կորպորացիաները, կա՛մ պետությունները՝ իրենց քաղաքական ու տնտեսական շահերը պաշտպանելու, առաջ մղելու համար։
Խնդրում եմ վաղն առավոտյան 2-3 մեքենա գա ՁՊՎ-ի մոտ՝ Սամվելին ՁՊՎ-ից Քննչական կոմիտե ուղեկցելու համար. Ռուբեն Մելիքյան
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՏՏ անձնակազմ հավաքագրելու մասին: Անձնակազմի համար նախատեսված է 8 թափուր հաստիք և բոլորն ամբողջ դրույքով:
Թե բա անվտանգ երկիր…չէ մի չէ գերագույն գլխավոր հրամանատար…»։
Բութը և բուհերի բոթը․ Էդգար Ղազարյան
Կանադան պաշտոնապես միացավ Հայաստանում ԵՄ առաքելությանը։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի էջը՝ նշելով, որ երեկ ընդունել են կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն։
ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը.
Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն դատավորի գործառույթ չի իրականացնում, հայտնել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է հանրային միջոցների խնայողության խիստ ռեժիմ մտցնելու որոշման մասին՝ դրանք ջրհեղեղից տուժած քաղաքացիներին ուղղելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախկիններն այս պետության քաղաքական հարստությունն են, լավն են, վատն են, մի բան սխալ են արել, մի բան՝ ճիշտ, միևնույն է, նրանց գործունեությունը պետության համար գոյաբանական սպառնալիքներ չի բերել»,- ասաց Զաքարյանը՝ ընդգծելով՝ այն քաղաքական ուժերը, որոնք առաջ են տանում «ոչ նախկին, ոչ ներկա» խոսույթը և տարածում, գործում են այս իշխանության դաշտում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանը Ադրբեջանին է արտահանձնել չորս հետախուզվողի:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի երեք շրջանների նահանգապետերից պահանջել է բարելավել իրավիճակը գյուղատնտեսության ոլորտում և սպառնացել է հաշվեհարդարով, եթե տարվա արդյունքներով հանձնարարականները չկատարվեն։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այսօր քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ հենց հկակառուպցիոն դատարանի բակից վերջինիս պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով իրավապաշտպանական սկզբունքով երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում ունեցած միջադեպից հետո ներկայացնում է նաև Սամվել Վարդանյանի շահերը, ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ վերջինիս երեկ գիշեր ՁՊՎ տանելու ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք:
AntiFake.am-ի ներկայացուցիչներն ու այլ քաղաքացիներ տեսանյութեր են տարածում ֆեյսբուք սոցիալական ցանցում` ցույց տալով, թե ինչպես են «փնտրում» կորած ՄԻՊ-ին: Նրանցից մեկը ՄԻՊ-ին «փնտրում է» լոգասենյակում, մյուսը` սառնարանի մեջ, երրորդը` փողոցում` խոտերի մեջ, մեկ այլ օգտատեր ՄԻՊ-ին փորձել է գտնել աղբամանի մեջ, մյուսը` բուխարու ծխնելույզում… Կորած ՄԻՊ-ին առայժմ գտնել չի հաջողվում:
Պատմաբանը չբացառեց, որ այս ճանապարհով փորձում են միս ու արյուն տալ այն պատմաբանների հանձնաժողովին, որը բազմիցս առաջարկվել է Թուրքիայի կողմից, ըստ որի՝ պետք է Հայոց ցեղասպանության հարցով զբաղվի պատմաբանների խումբը, ինչը Հայաստանը մշտապես մերժել է։
Լիտվայում մեկնարկում է ինտենսիվ զորավարժությունների շարք, որին կմասնակցի ավելի քան 20 հազար զինվորականներ, հազարավոր ռազմական տեխնիկա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով՝ լիտվական բանակի հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսի հայտարարությունը:
Ելնելով վերոգրյալից՝ հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին` խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները»:
Արխիվները միշտ հետաքրքիր աղբյուր են եղել ոչ միայն ուսումնասիրող-հետազոտողների, այլ նաև լայն հասարակության համար: Նաև դրանց վրա է հենվում հասարակության պատմությունն ու հիշողությունները:
Օրինակ՝ այսօրվա ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին, տարիներ հետո
Այս ծեծը վախի դրսևորում է, ինչն ավելի է բարդեցնում վիճակը: Երբ հաշվեհարդար են տեսնում ձերբակալվածի հետ, ով արդեն ոստիկանների վերահսկողության տակ է, անհայտ դիմակավորված անձանց կողմից, ապա վաղը, իշխանության փոփոխությունից հետո, իրենց հետ նույնպես կարող է հաշվեհարդար տեսնի տարերային, կամ կազմակերպված ամբոխը:
«Խնդիրը բոլորովին այլ է։ Նման դաշինքին մասնակցելը արտոնություն է, որի շնորհիվ խելամիտ մոտեցում ցուցաբերող մասնակիցը ազգային անվտանգությունը լիարժեք ապահովելու հնարավորություն է ստանում։ Հատկապես եթե աշխարհաքաղաքական վիճակն այնպիսին է, որ մարտահրավերներն ու սպառնալիքները հենց տեղի վերլուծաբանների կողմից են հաճախ գնահատվում որպես էկզիստենցիալ»,–ասել է նա։
Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ ՏԱՍՍ-ի թղթակցի խոսքով ՝ ցուցարարները (հիմնականում «Նոր» կուսակցության ներկայացուցիչները) որոշել են դիրքավորվել ծառայողական մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներին լքել […]
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերջերս Ռուսաստանը և Ուկրաինան Թուրքիայի միջնորդությամբ մոտ են եղել Սև ծովում նավերի անվտանգության վերաբերյալ պայմանագրի կնքմանը:
Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող 45 չվերթ ԱՄԷ-ում հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով օդանավակայանի վարչակազմի հայտարարությունը:
Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռայիսիի միջև: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ոսկեպարցիները Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էինք տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելի Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տա, թե ինչ հիմքով են Եվրամիության դիտորդակայն առաքելության ներկայացուցիչներն իրենց իմացությամբ և պետական մարմինների թողտվությամբ ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական և շրջանցել դրանք։
ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Դուն Ցզյունն իրենց առաջին հեռախոսազրույցն են անցկացրել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:
Ապրիլի 14-ին «Ազատության» հետ կիրակնօրյա զրույցում Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Հայոց ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր՝ ժամեր առաջ, գրել էր. «Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի»: