Էս անգամ պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի եռանկյունիներն է առաջարկում փոխանակել. Մախսուդյան
Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ մենք նաեւ պահանջում ենք Գլխավոր դատախազից՝ կատարել օրենքի եւ ժողովրդավարության պաշտպանության հետ կապված սահմանադրական պարտավորությունները, բացահայտել ու պատժել մարդու իրավունքները եւ արժանապատվությունը ոտնահարող այս արտադատարանական հաշվեհարդարի պատվիրատուներին եւ կատարողներին»:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 306.38 դրամով և կազմել 30094.74 դրամ:
Թուրքական «BAYKAR» ընկերությունը փորձարկել է 200կմ հեռահարություն ունեցող «Bayraktar KEMANKEŞ 2» մինի հրթիռը։ Այն հագեցած է արհեստական բանականությամբ, օդում կարող է մնալ մոտ 1 ժամ, ի զորու է թիրախներ հայտնաբերել և խոցել նույնիսկ դժվարին պայմաններում:
Ոսկեպարը՝ Նիկոլ Փաշինյանի այցից հետո՝ ՈՒՂԻՂ
Նախկինում մեր զորավարժությունները վտանգ էին ներկայացնում հակառակորդի համար, այս համատեքստում հիշենք 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ արցախաադրբեջանական սահմանագծին և վերևում նշված զորավարժությունների համատեքստում Մի-24 ուղղաթիռի խոցումը Ադրբեջանի զինուժի կողմից: Այսինքն, Անդրանիկ Քոչարյանի պնդումը, որ նախկինում զորավարժությունները թղթի վրա են եղել, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև այս կերպ փորձում են քողարկել իրենց անգործությունը:
Ասիական ֆոնդային բորսաների ապրիլի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ռուս խաղաղախահները հեռացել են օկուօացված Արցախից։
Ապրիլի 17-ին Դուշանբեում համակարգող կոմիտեի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, Գործկոմի, համագործակցության երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:
Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը։
Թերթի տվյալներով` Իրանն ապրիլի 17-ին հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը պատրաստում է հարվածների, իսկ իր ռազմածովային նավատորմը կսկսի Կարմիր ծովում ուղեկցել իրանական առևտրական նավերին:
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետոն անհրաժեշտ է կիրառել, որպեսզի ժողովրդի ձայնը լսելի լինի:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունն օգտագործում են բոլոր հնարավոր խողովակներն ու հարթակները՝ միջազգային գործընկերների մոտ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների նկատմամբ վանդալիզմի փաստերի մասին։
Օրերս հանրային տրանսպորտի մեջ քաղաքացիներից մեկի՝ 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել՝ կապված իշխանության կողմից վարվող քաղաքականության ու Հայաստանից տարածքներ զիջելու հետ, որի վերաբերյալ քաղաքացին իր կարծիքն էր արտահայտել։
Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահներին դուրս բերելու մասին որոշումը համատեղ կայացրել են Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի քննարկման նիստի շրջանակներում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Խոսելով Իսրայելին Իրանի հարվածի մասին՝ Կացն ընդգծել է, որ իր երկիրն «իրավունք ունի արձագանքելու» այդ հարձակմանը։
Համաձայնեք՝ նրանից լավ, որևէ մեկը չէր կարող ձևակերպել այն իրավիճակը, որում այսօր գտնվում է իրեն «ժողովրդավարական բաստիոն» հռչակած Հայաստանը՝ ՔՊ-ի իշխանության ներքո։
Նիկոլ Փաշինյանը տելեգրամյան էջի միջոցով տեղեկացնում է, որ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Կիրանց և Բերքաբեր համայնքների բնակիչների հետ։
Ու շնորհակալություն ասեք հակառուսականության ջատագովներին՝ Արայիկ, Սամո, բազմապիսի արտակներ, դավիթներ ու ծիգոներ Արցախում, իրենք իրենց ուզածին հասան։
Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր Թեհրանում ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Mehrnews»–ը։
Թե ո՞ր քաղաքացու տոնն է այս տարի նշելու իշխանությունը, հարցի պատասխանը դեռ պարզ չէ. գուցե այն քաղաքացիների, որոնք հետպատերազմական իրողություններում ապրում են թշնամու նշանառության տա՞կ, կամ ոսկեպարցիների, որոնց համոզում են, թե իրենց հայրենիքը չեն հանձնում, դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՞, «Եռաբլուր»-ում «ժողովրդավարության» շահառու որդեկորույս ծնողների՞, որոնց կարմիր բերետավորները քարշ էին տալիս, Կասկադում ԱԺ նախագահի թքին արժանացած հայրենադարձ Կարեն Մկրտչյանի՞, թե՞ ընդամենն օրեր առաջ ոստիկանական մեքենայից դուրս բերված ու դիմակավորված անձանց կողմից խոշտանգված՝ 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի ու ՀՀ այլ քաղաքացիների, որոնք ամենևին չեն հավատում երջանիկ անհատի, հզոր պետության և հոգատար հանրության մասին իշխանական միֆին:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։ Քվեարկությունն անցել է առանց ընդդիմության մասնակցության։
«Երեկ փաշինյանական ռեժիմը հերթական զազրելի և անբարո վարքով է աչքի ընկել՝ Պոլիցայի վերածված ՀՀ «ոստիկանության» ուղիղ ներգրավվածությամբ։ Այս անգամ ռեժիմի կողմից ազատ խոսքի բռնաճնշման հերթական արարն ուղեկցվել է ոստիկանական համազգեստ հագած ստահակների կազմակերպած բռնության և մարդկային արժանապատվության նսեմացման դեպքով։ Կասկած չունեմ, որ խոսքի ազատության իր իրավունքն իրացրած Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածի գլխավոր պատվիրատուն ռեժիմի պարագլուխն է։
Չեք հավատա, բայց խրախուսում եմ ձեր սարքած բեսպրեդելի ու բարդակի մթնոլորտը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերն Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալված Սամվել Վարդանյանին Քննչական կոմիտեից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դաժան ծեծի էին ենթարկել։
Մեքենան կարող է սպառազինվել 12,7 և 7,62 մմ տրամաչափի գնդացիրներով, ինչպես նաև նռնականետով։
Ռուսաստանում գարնանային հեղեղումների հետևանքով ջրածածկ եղած բնակելի տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով և գերազանցել 16 հազարը
Այդ օրենքն ԱՄՆ գործադիր իշխանությանը թույլ է տալիս տարբեր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։