«Հիմա, երբ որ Ծառուկյանը հրաժարվեց այդ մտքից, հասկացան, որ Զուրաբյանի աշխատանքն ամբողջովին քայքայել էր ՀԱԿ-ը և ռեսուրսներն ամբողջովին պարպված էին»:
«Հա, բա պտի վերցվի, մեր ավագանին տեղ չունի, ես էլ` ծառայողական մեքենա, հ՛ա, մի՛ խնդացեք, փող հավաքեք, ինձ մի հատ մեքենա առեք»:
168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրները տեղեկացնում են, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ դիֆերամբներ կձոնի Հայ Ազգային Կոնգրեսը «Բարգավաճ Հայաստանի» հասցեին, նախընտրական և հետընտրական շրջանում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև որևէ համագործացություն բացառվում է:
«Անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծմամբ»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ըստ էության, չի քննադատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու որոշումը:
«Գերազանց կլիներ, եթե հովիվը լիներ այդ թեկնածուն, դուք հիշեք Մացակ Պապյան անունով մենք ունեցել ենք Գերագույն սովետի նախագահ: Հովիվից, չոբանից բերել են, սարքել են նախագահ և գերազանց է եղել»:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հերքել է լուրերը, թե այսօր ՀԱԿ-ը պետք է հրապարակի ընտրություններին իր մասնակցության ձևաչափը և դիրքորոշումը ԲՀԿ որոշման վերաբերյալ
«Մենք որևէ մեկին չենք սատարում, բայց եթե որևէ մեկը կցանկանա այս կամ այն առաջադրված թեկնածուին ձայն տալ, որևէ մեկը չի արգելի իրեն»:
Առաջին օրվանից էլ մենք տրամադրված ենք եղել իշխանության ամենաբիրտ մեթոդներին, որը կարող էր լինել մեր նկատմամբ` ազատազրկում, ֆիզիկական ներգործություն:
Հայաստանը կարծես անիծված երկիր լինի: Հայաստանի Հանրապետության` ժողովրդավարական պետության քաղաքացիներն իրականում այսօր զրկված են ընտրության հնարավորությունից: Անիծված է, որովհետև հինգ տարի երկրի կառավարումը գրեթե բոլոր ուղղություններով տապալած, սոցիալական ու տնտեսական կոլապսի, աղքատության մակարդակը՝ 35 տոկոսի, արտագաղթը խայտառակ ծավալների հասցրած իշխանությունն այսօր առանց ամաչելու հայտարարում է, որ իր թեկնածուն` Սերժ Սարգսյանը, ֆավորիտ է, և մնացած թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար:
«ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ը ոչ թե համագործակցում էր, այլ փորձում էր համագործակցության ճանապարհներ ստեղծել, բայց քանի որ դիմացինը դասական իմաստով կուսակցություն չէր՝ չստացվեց, նրանք իրենց հաշիվներն ունեին»:
Այդ առումով հիշատակման արժանի է Տիգրան Առաքելյանի գործը. 2012թ. հուլիսի 20-ին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ անդամներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեցին ազատազրկման:
«Ընտրությունը կայացրել է և, կարծում եմ, հաշվի առնելով իր (Գագիկ Ծառուկյանի.- Տ.Մ.) շահերը, գուցե բանակցությունների ընթացքում հօգուտ իրեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել»:
«Եթե պարոն Ծառուկյանն առաջադրվեր, գուցե մի երկու ուժ միավորվեին նրա շուրջ, բայց ոչ ավելին: Հիմա ես հավանական եմ համարում, որ թեկնածուներն ընտրություններին առանձին մասնակցեն»:
«Թեպետ նաև մեծ հարց է, արդյո՞ք նախկին էլեկտորատը ստեղծված իրավիճակում կլսի իրեն ուղղորդողներին…»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության` դեկտեմբերի 12-ի հայտարարությունից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակելո՞ւ է մնալ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) անդամ և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ:
Համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանն այն գործիչն է, որի շնորհիվ նորից կհամախմբվի հռչակագրային ՀԱԿ-ը ավազակաիշխանության դեմ պայքարում, թույլ չտալով նաև մեր անվան արատավորումն ինչ որ «ՀԱԿ կենտրոնական գրասենյակի» կողմից:
Դեկտեմբերի 12-ի գիշերը Սև ծովում` Թուրքիայի Օրդու նահանգի Փերշեմբե շրջանի հատվածում, երկնաքար է ընկել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ Տուն: Սպիտակ Տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին:
Անկախ ՀՀԿ-ի հետ երկխոսության ու ԲՀԿ-ի հետ քաղաքագիտական վերլուծության միջանկյալ` թվացյալ հաջողություններից, վերջնարդյունքը եղավ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ծառայեց ավազակապետության պահպանմանն ու վերարտադրությանը` հընթացս փոշիացնելով նաև քաղաքական դաշտը: Գիտակցվա՞ծ, թե՞ սխալ քաղաքական հաշվարկի արդյունքում` արդեն էական չէ:
Ընտրությունների աննախադեպ լինելու մասին իր «ապառիկ» հայտարարությամբ նա ուղղակի մեսիջ է հղում գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ առ այն, որ երկրորդ տեղը զբաղեցնելու դեպքում ինքը պատրաստ է ճանաչել 2013 թվականի ընտրությունների լեգիտիմությունը, ճանաչել «առանձնակի դաժանությամբ»:
Օլիգարխիկ խմբերն իրենք քաղաքական լեգիտիմությունը չունեն, և շատ բարդ աշխարհաքաղաքական բնույթի խնդիրների առաջացման դեպքում չեն կարող դերակատար լինել:
Այսօր ՀԱԿ քաղխորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել և ԲՀԿ-ի քաղխորհրդի երեկ կայացրած որոշման վերաբերյալ որոշում-հայտարարություն է ընդունել: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԿ հայտարարությունը այն աստիճան խայտառակ է, որ ՀԱԿ անդամները նպատակահարմար են համարել այն անմիջապես չհրապարակայնացնել` ևս մեկ գիշեր արժանապատիվ քնելու նկատառումներից ելնելով: Մեր ունեցած տեղեկություններով` ՀԱԿ-ն իր հայտարարությամբ շարունակել է քծնել ԲՀԿ-ին` հասարակությանը փորձելով ապացուցել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվելով «գցեց» ոչ թե ՀԱԿ-ին, այլ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ ձեռնպահ մնաց նրան սատարելու մասին որոշում կայացնելուց` «արժանապատիվ որոշում կայացրեց» ԲՀԿ-ական ձևակերպման շրջանակներում:
Վստահաբար շատ հարցեր կան պարզելի: Պարզը այն է, որ ԲՀԿ-ն այս քայլով ինքնակամ դուրս կգա խաղադաշտից` ճամփա հարթելով գործող նախագահի հեզասահ վերընտրության:
Իրականում ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլ բոլոր քիչ թե շատ հայտնի ԲՀԿ-ականներն առաջիկա նախագահական ընտրություններում աշխատելու են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար: Եվ դա անելու են ոչ թե գաղտնի կամ թաքուն, այլ ճիշտ հակառակը` բացահայտ և ցուցադրաբար: Նրանց գործունեությունն այս ընտրությունների ժամանակ գտնվելու է խոշորացույցի և նույնիսկ մանրադիտակի տակ, և բոլորը հետևելու են, որպեսզի ԲՀԿ-ականների գործողություններում հայտնաբերեն դավաճանության, ՀՀԿ-ի թեկնածուի դեմ աշխատելու կամ նրա ընտրարշավը բոյկոտելու դրսևորումներ, որպեսզի զեկուցեն վերևներին, որ այսինչ ԲՀԿ-ականն աշխատում է իրենց դեմ, և նրա հարցերը պետք է լուծել:
Այժմ ֆունդամենտալ հարցը, որը մոլորակային երևույթ է և սկսել է գործել` գռմռոցն է ռուս ժողովրդի ընդերքում:
Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն` հայտարարելով չեզոքության մասին, Սերժ Սարգսյանին գործնական աջակցություն են ցուցաբերում: Հակառակի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հրապարակվեն ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների անուններն ու կուսակցական պատկանելությունը, և պարզվի, որ նրանց մի մասը ՀԱԿ-ի, «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչներն են: Դրա համար ԲՀԿ-ն պետք է հատ-հատ աշխատի 2000 անդամներից յուրաքանչյուրի հետ, բացատրի, որ իրենք չեզոքություն են պահպանելու, ինչը չի նշանակում՝ սատարել Սերժ Սարգսյանին:
«Ես չեմ թաքցնում. ողջ այս ընթացքում ես եղել եմ այն համոզման, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով»:
«ՀԱԿ-ի ներսում առանձնապես լավ մթնոլորտ չէ: Իսկական ՀԱԿ-ը ես եմ, ՀԱԿ-ը իմ կառույցն է»:
ՀԺԿ-ին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Մյունհենում գտնվող ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ մյուս շաբաթ կվերադառնա Հայաստան: