
Մեր գյուղի հովիվն ավելի լավ նախագահ կարող է լինել, քան ԱԺ երեսփոխաններից շատերը

Նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը առաջադրելու ցանկության մասին հայտարարած Մարտիկ Սարգսյանը և Հովիկ Աղազարյանը Սուրենավան գյուղից են, մարտական և մանկական ընկերներ են, բայց չեն սատարելու իրար: galatv.am-ի փոխանցմամբ՝ այսօր Հովիկ Աղազարյանի ասուլիսին՝ որպես ունկնդիր ներկա էր նաև Մարտիկ Սարգսյանը, ով այս մասին ասել է ասուլիսից հետո` լրագրողների հետ զրույցում:
«Ես սատարեմ իրե՞ն: Ինքն ունի իր պլատֆորմը, իր հարազատ կուսակցությունը, և ես ունեմ իմ պլատֆորմը, իմ ազգայնական շարժումը, ես ուրիշ եմ, նա ուրիշ է»,- ասել է թեկնածու Մարտիկ Սարգսյանը:
Մեկ այլ թեկնածուի երկու ընկերներով սատարելը, սակայն նա չի բացառում և անգամ նշում է, որ դա կարող է լինել իրենց գյուղի հովիվը:
«Գերազանց կլիներ, եթե հովիվը լիներ այդ թեկնածուն, դուք հիշեք Մացակ Պապյան անունով մենք ունեցել ենք Գերագույն սովետի նախագահ: Հովիվից, չոբանից բերել են, սարքել են նախագահ և գերազանց է եղել»,- նշել է նա:
Հարցին, թե ինչո՞վ է առանձնանալու հովիվը որպես նախագահ Սարգսյանը պատասխանել է.
«Հովիվն ունի մաքուր, բնական, բնապաշտական գաղափարներ, որ մեր երեսփոխաններից շատերը չունեն և չեն կարող ունենալ, ոչ էլ փողով ծախվում է»,- նշել է Սարգսյանը: