«1988 թվականից՝ ինչ ասես, ով ասես՝ չի խոսել…». ՀՀԿ-ական պատգամավորը՝ ռուս փորձագետների դիտարկումների մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ արձագաքնելով դիտարկմանը, թե Բաքվում Եվրոպական օլիպիական խաղերի ժամանակ ռուս փորձագետները սկսեցին հիշել Լեռնային Ղարաբաղի յոթ տարածքի մասին՝ ասաց. «Ու ի՞նչ, 1988 թվականից եթե նայենք՝ ինչ ասես, ով ասես չի խոսել, ու դա որևէ էական ազդեցութուն չի ունեցել ո՛չ բանակցային գործընթացի վրա, ո՛չ խաղաղության պայմանագիրը կնքելու առումով: Փորձագետները հենց նրա համար են, որ ինչ-ինչ կարծիքներ արտահայտեն, այդ կարծիքները կարող են լինել դրդված»:
Դիտարկմանն էլ՝ 20 տարի առաջ ԵՏՄ չկար, Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններն այս հարթության վրա չէին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ Ադրբեջան-Ռուսաստան և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները առանձին հարաբերություններ են, և մեկը մյուսով պայմանավորել չի կարելի.
«Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահի այցը և Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակը, կամ Ադրբեջանի միջազգային ասպարեզում ունեցած վարկը այս փուլում գոնե որևէ ազդեցություն ունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով»:
Ըստ նրա՝ մենք պետք է մտածենք մեր ներքին խնդիրների մասին՝ մեր բանակը, հասարաությունը ուժեղացնելու, պետությունն ավելի ժողովրդավարացնելու մասին. «Որը կլինի նախապայմանը մեր վերջնական հաղթանակի, այլ ոչ թե նայենք, թե ով ուր այցելեց, և ինչ խոսեցին այս կամ այն երկրի փորձագետները»: