Ինչ նպատակ էր հետապնդում Պուտինի այցը Բաքու

Միջազգային և անվատնագության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծում է` ռուս փորձագետների շուրթերով Պուտինի ժամանման նախօրեին Լեռնային Ղարաբաղի յոթ տարածքների մասին խոսակցությունները շրջանառույթան մեջ դնելը նշանակում է երկու բան. նախ, որ Ռուսասատանը տեր է իր ստանձնած պարտավորություններին, և Ադրբեջանին ցույց տալու համար, որ Ռուսաստանն այն երկիրն է, որը կարող է օգնել Ադրբեջանին վերադարձնել ինչ-որ տարածքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Սաֆարյանը հիշեցրեց, որ 2008 թվականին, երբ Ռուասատանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը այցելեց Բաքու, այնտեղ ստորագրվեցին բազում պայմանագրեր, որոնցից մեկը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրն էր.

«Այդտեղ ուղղակի բացահայտոերն Ռուսաստանը և Ադրբջանը ստորագրել էին այնպիսի դրույթների տակ, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, պարտավորվում է ամեն ինչ անել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման, փախստականներին իրենց հայրենի բնակավայրեր վերդարձի և այլնի հետ կապված:

Փորձագետների շուրթերով Պուտինի ժամանման նախօրեին նման լուրեր շրջանառույթան մեջ դնելը, այն էլ երբ Վլադիմի Պուտինը ակնկալում է, որ Ադրբեջանը ևս կմիանան ԵՏՄ-ին, սա նշանակում է երկու բան՝ նախ՝ Ռուսասատանը տեր է իր ստանձնած պարտավորություններին, ինչպես այդ պայմանագիրն է ասում, և Ադրբեջանին ցույց տալու համար, որ Ռուսաստանն այն երկիրն է, որը կարող է օգնել Ադրբեջանին վերադարձնել ինչ-որ տարածքներ, հետևաբար, սա թերևս խայծ անվանենք՝ միժամանակ հասկանալով, որ Ռուասատանն էլ ի վիճակի չէ դա անել»:

Ս. Սաֆարյանը կարծում է՝ կլինի Մոսկվան, Վաշինգտոնը, թե Բրյուսնելը, Ադրբեջանն իր գործարքներում մեկ վճար է ուզում իր կողմից կատարած քայլերի դիմաց՝ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն է: Այս կտրվածքով՝ Ս. Սաֆարյանը կարծում է՝ տվյալ դեպքում ռուս-ադբեջանական որևէ համաձայնության դեպքում, «անշուշտ ղարաբաղյան խնդրի շոշափում լինելու է»:

Կարդացեք նաև

Ս. Սաֆարյանը չի կարծում, թե Պուտինի այցելությունը Բաքու միայն սպորտային խաղին մասնակից լինելու նպատակ է հետապնդում. «Ռուսաստանը կրկին շարունակում է Ադրբեջանին հասկացնել, որ շուկայում առևտրատնտեսական հարաբերություններն ավելի կարող են խորանալ, եթե իհարկե Ադրբեջանը ընդունի որոշում միանալ ԵՏՄ-ին»:

ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, սակայն, կարծում է՝ առաջիկայում բացառված է Ադրբեջանի միացումը ԵՏՄ-ին, քանի որ, ըստ նրա՝ Ադրբեջանին ոչ մի ձևով շահավետ չէ անդամակցումը ԵՏՄ-ին՝ ո՛չ քաղաքական, և ո՛չ տնտեսական առումներով՝ ի տարբերություն Հայաստանի:

«Հայաստանն արդեն ԵՏՄ լիիրավ անդամ է և ունի վետոի իրավունք ԵՏՄ-ում կայացվելիք ցանկացած որոշման դեմ: Այնպես որ, Հայաստանը լինելով այնտեղ, չեմ կարծում, նույնիսկ տեսականորեն կարելի է ենթադրել, որ Ղարաբաղը հանձնելու տարբերակ քննարկվի»:

Ս. Սաֆարյանը չհամաձայվեց Լ. Մարտիորսյանի հետ՝ հիշեցնելով, որ Հայաստանի անդամակցումն էլ չպետք է շատ իրատեսական լիներ ԵՏՄ-ին՝ սկսած նրանից, որ Հայաստանի վարչապետը հոդված էր գրում, որ «մենք նայում ենք դեպի Եվրոպա»:

«Այսինքն՝ շատ դեպքում Ռուսաստանի կողմից գործադրվող ջանքերը մի փոքր այլ ուղղությամբ են տանում զարգացումները, և, թերևս, եթե չլիներ դա, չէր լինի նաև  Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանի հետ կապված անցյալ տարվա սկանդալը Բաքվում, ով խոսեց ռուսական ներխուժման չափազանց բարձր հավանականության մասին»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական առումով ճնշումները Բաքվի վրա, չափազանց շատ էֆեկտ են տվել. «Ես կասեի նույնիսկ Ռուսաստանի ճնշումները Ադրբեջանի վրա շատ ավելի մեծ հետևանքներ են բերել, քան, օրինակ, Ռուսաստանի ճնշումները Հայաստանի վրա: Հայաստանը չթողեց գործընթացը խորանա և կայացրեց իր որոշումը, բայց Ադրբեջանի այսօրվա հակաարևմտյան հռետորաբանյությունը երևի իր աննախադեպ չափերի մեջ միայն համեմատելի լինի Ռուսաստանի հակաարևմտյան հռետորաբանության հետ»:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս