Բաժիններ՝

Թբիլիսիի կենդանաբանական այգում գտնվող Գրանդ փղիկն անվնաս է

Թբիլիսիի կենդանաբանական այգու Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ կենդանաբանական այգում պահվող Գրանդ փղիկի հետ ամեն ինչ կարգին է:

Փղիկն անցած տարվա հունիսից Երևանի կենդանաբանական այգուց տեղափոխվել էր Թբիլիսիի կենդանաբանական այգի: Գրանդի փոխարեն Երևան էր ուղարկվել 6-ամյա Բունկա փիղը:

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով այգու հեղեղվել էր կենդանաբանական այգին, կենդանիների մասը հայտնվել էր ազատության մեջ:

Կենդանիները դուրս էին եկել վանդակներից ու հայտնվել քաղաքի փողոցներում: Ազատության մեջ էին հայտնվել առյուծներ, վագրեր, արջեր, գայլեր, բորենիներ, կոկորդիլոս: Ագրեսիվ կենդանիների մի մասին ոստիկանները ստիպված էին եղել գնդակահարել, մյուսներին հաջողվել էր մեկուսացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս