ՀՀԿ ԳՄ նիստին քննարկվել է Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակելու հարցը. tert.am

Tert.am-ը գրում է. Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ այսօր կայացած Գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցը։

Այս մասին այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նիստին ներկա է եղել նաև պատգամավորը։

«Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Այսօր բացառապես քննարկել ենք նրա հարցը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-ասել է Էդուարդ Շարմազանովը։

Ամբողությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս