Ստոլտենբերգը «պաշտպանիչ միջոցառում» է անվանել ՆԱՏՕ-ի շտաբների բացումը Եվրոպայի 6 երկրում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում ՆԱՏՕ-ի հրամանատարական շտաբների բացումն անվանել է պաշտպանական բնույթի՝ մեկնաբանելով հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի ռեակցիան՝ այդ քայլերին ի պատասխան: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Այն ամենը, ինչ անում է ՆԱՏՕ-ն, կրում է պաշտպանիչ բնույթ ու ամբողջությամբ համապատասխանում է մեր միջազգային պարտավորություններին: ՆԱՏՕ-ն ստիպված է պատասխանել: Մենք ստիպված ենք ադապտացվել, երբ տեսնում ենք, որ իրադրությունը մեր շուրջը փոխվում է»,- հայտարարել է նա Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հրամանատարական շտաբի բացման ժամանակ:
«Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին տարվա ընթացքում, Ռուսաստանի առավել համառ, ագրեսիվ ու անպատասխանատու գործողություններն են, հատկապես Ուկրաինայում: Այդ պատճառով ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի, ու հենց դա էլ մենք անում ենք: Ու չկա ոչ մի պատճառ մարտահրավեր կարծելու այն փաստը, որ ՆԱՏՕ-ն ադապտացվում է փոփոխվող միջավայրին անվտանգության ոլորտում»,- ասել է Ստոլտոնբերգը: